Այս էջը սրբագրված է

սիգարեթ մը ծամծմելով և կարծես թե անուր ծուխեն ան- հանգիստ՝ մեկ աչքը քթթելով։ Դռանը սեմին վրա ան դեմ- քը դարձուց և ըսավ.

—Ուրեմն, Զարեհ էֆենդի, դուք պատրաստել կուտաք

հույներու ցանկը և կպահեք մեր տրամադրության տակ։ Զարեհ էֆենդին, իբր հավանություն, կրկին մեծ սելամ մը ըրավ։

 Պաշտոնյաներուն հետևեցան համազգեստով ոստիկան-

ները։ Րոպե մը լսվեցան անոնց ոտնաձայները, որ հետզհե- տե հեռացան։ Այն ատեն ԶարեՀ Էֆենդին անցավ իր տեղը գրասեղանին առաջ և հառաչեց. հետո նայեցավ Բարպայիճն, որ, միշտ խոժոռ, կարծես կեցած տեղը քարացեր Էր: Զարեհ Էֆենդին բռունցքը երկարեց դեպի դուռը և գոչեց. —Աստված իմ, երբ պիտի մեզի ազատես այս անօրեն- ներեՆ: Հետո երկչոտությամբ նայեցավ Բարպային և ըսավ.

—Խաչի՛կ, ես քանի մը օր վար չեմ իջներ, հա՞, մոռ-

ցա քեզի ըսելու, որ մերինները կղզի գացին, ես ալ այս իրիկուն կերթամ։ Անտարակույս, վախնալու բան չի կա, բայց եկար կիներու այդպես բան հասկցուր։ Խաչիկր լուռ կլսեր։ -— Խաչիկ, քեզի եմ,— ըսավ ճիզվիտը։ Այն ատեն Խաչիկը մեղադրանքով և զայրույթով ծանր նայվածք մը ուղղեց Զարեհին և առանց բառ մը ըսելու դուրս ելավ։ Անիկա նախ մտադրեց երթալ անմիջապես Վասիլի մոտ

և հայտնել ոստիկանական հետաքրքրության մասին, բայց

հետո մտածեց, որ իրեն կրնան հետևիլ։ Բարպան մտավ արհեստանոցը, անցավ սալերու աոաջքեն, և ամենքը տե- սան անոր կնճռոտ դեմքին վրա, որ կացությունը ծանր Է: Սակայն , մուրճերը կիյնային շիկացած երկաթներու վրա, որ ձևափոխվելե հետո պաղ ջուրի մեջ կֆշշային՝ տաք շոգի ար¬ ձակելով, բայց ամենքն ալ անհամբեր Էին գործի ժամերը անցընելու և տուն դառնալու, գտնելու իրենց կիները և երե֊՝ խաները, որոնց գլխին վրա սպառնալիքը կախված Էր։ Քանի մը րոպե Հետո Բարպան և դեմիրճի Հակոբը սըր-՝ 312