Այս էջը սրբագրված է

բովանդակությունը։ Վասիլը կռահեց, որ այդ գրքույկը Ռեմզիհ տված պետք Է ըլլար Յորկիին և խորհեցավ. «Այս է ւսմեն խնդիրներու բանալին»։

Սոֆյան գացեր Էր գնումներ ընելու, անիկա վերադարձավ դժգույն և դողահար։ Ուշ Էր մնացեր, որովհետև բոլոր խանութները լեցուն Էին հաճախորդներով։

—Խանութները կթալլեն կոր, ամեն մարդ պաշար կվերցընե կոր,— ըսավ ան,— ամենքն ալ կըսեն կոր, որ դեպք պիտի ըլլա, կրնա ըլլալ, որ քանի մը օր տուներե դուրս չի կրնանք ելլալ։

Անիկա շնչասպառ Էր, բայց կշարունակեր խոսիլ.

֊ Յորկիս տուն հասներ անվտանգ, ուրիշ բան չեմ ուզեր, ա՜խ աստվա՛ծ, աստվա՛ծ…

Վասիլը կփորձեր կինը հանգստացնել, երբ դուռը զարնվեցավ անսովոր ուժգնությամբ։ Սոֆյան պատուհանեն նայեցավ, թաղին քեհյան Էր դուռը զարնողը, անոր ետևը կանգնած Էին մութ–կարմիր ֆեսերով երեք ժանտատեսիլ զաբթիեներ։

                                 *
                               *   *

Անոնք նախ վարվեցան վերին աստիճանի քաղաքավարությամբ։ Կարծես թյուրիմացությամբ մտեր Էին այդ տունը և անհարմար դրության մեջ քաջալերության կսպասեին տնեցիներեն։ Հետո այդ քաղաքավարությունը դարձավ պատվիրված և իրենց թաքուն հեգնություն պատճառող ձևականություն մը, որը կղեկավարեր երեք ոստիկաններեն ավագը՝ Մուստաֆա անունով. անիկա շատ թուխ, չեչոտ դեմքով, ուլունքի նման սև, մանր աչքերով, ոսկրոտ և ահագին ձեռքերով մարդ մըն Էր, որուն կանանչ երիզներով համազգեստը, համեմատաբար մյուսներուն կրածին, նոր Էր և մաքուր։ Մուստաֆան թույլտվություն խնդրեց Վասիլեն՝ նստիլ աթոռի մը վրա, նստեցավ և իր աջ ձեռքով ֆեսը ճակատին վրայեն դեպի վեր մղելով՝ ըսավ.

-Վասիլ Էֆենդի՛, շատ փոքր խնդրի մը համար եկած