Այս էջը սրբագրված է

ենք. ոստիկանատան մեջ ձեզմե տեղեկություն մը պիտի ուզեն, ձեզ չի վերաբերող խնդրի մը համար…

Անիկա մեծ շունչ մը առավ և դեպի Սոֆյան դառնալով, որ սարսափեն քարացած էր, ավելցուց.

—Քսան րոպե հազիվ թե կտևե։

Թե՛ Սոֆյան և թե՛ Վասիլը կմտածեին, որ այդ բոլորը Յորկիին համար է: Անոնք երկուքն ալ մղոններով հեռու Էին կասկածելե, թե ուղղակի խնդիրը Վասիլի մասին Է։ Այսուամենայնիվ, Սոֆյան ըսավ նվաղուն ձայնով.

—Ամուսինս հիվանդ Էր, դեռ հիվանդ Է, որու որ կուզեք հարցուցեք, անիկա դուրս չի կրնար ելլել, բժիշկը արգիլած Է։

-Ա՜հ, իսկապե՞ս,— ըսավ ոստիկանապետը կարեկցական շեշտով։— Ատիկա գեշ եղավ… Բայց արդյոք չի՞ կարելի… օդը մեղմ Է, դուրսը արև Է, քսան րոպեի չափ բացակայություն…

Սոֆյան կմտածեր, որ միայն երթալ֊գալը քսան րոպեեն ավելի կտևե, և պիտի առարկեր, երբ ոստիկանապետը ոտքի ելավ և ձեռքը դնելով Վասիլի ուսին՝ ըսավ։

—Երթա՛նք։

Այդ միջոցին քեհյան, վաթսուննոց հույն մը՝ ճերմակ մորուքով և խորշոմած այտերով, սենյակին դռանը քով կեցա, նշանացի կհասկցներ Սոֆյային և Վասիլին, որ չի դիմադրեն։ Անիկա առատ քրտինք կթափեր և տագնապի մեջ Էր:

—Բան ունիք հարցնելու, այստեղ հարցուցեք,— ըսավ Վասիլը՝ առանց տեղեն շարժելու և մտազբաղ։ Անոր ամբողջ մտածումը կեդրոնացած էր Յորկիին հանձնած գրքույկին վրա, որ բաճկոնին գրպանն էր, և կմտածեր, թե ինչպե՞ս հանձներ Սոֆյային։

—Դժբախտաբար, այդ անկարելի է, ես չգիտեմ խնդիրը ի՛նչ է… Դե՛հ, երթա՛նք,— կրկնեց ոստիկանապետը ավելի վճռական շեշտով,— որքան շուտ երթանք, այնքան շուտ կվերադառնաք տուն։

Վասիլը ոտքի ելավ, անոր թավ հոնքերը պռստած էին կնճռոտ ճակատին վրա։ Սրունքները անհաստատ էին, և այդ հանգամանքը զայրույթ կպատճառեր Վասիլին, վախնալով,