Այս էջը սրբագրված է

որ իր ֆիզիկական տկարությունը սխալ ենթադրության տեղի կուտա։ Անոր դեռ դժգույն դեմքին վրա ալքերը կվառեին զայրույթով։ Անիկա սովորական հունարներով ըսավ կնոջը, որ մյուս բաճկոնը տա, և այն, որ իրեն վրա Էր, հանեց և հանձնեց Սոֆյային։

—Այս ավելի հաստ է,— ըսավ Սոֆյան։

—Գրպանես հանե գրքույկը, պահե աչքիդ լույսի պես, տուր մեր տղուն,— ըսավ Վասիլը՝ ատամները սեղմած, արշիպեղաքոսյան բարբառով։

Այս պատվերը, որ Յորկիին կվերաբերեր, ուժ տվավ Սոֆյային։ Անիկա-աշխուժացավ, բաճկոնը կախեց դարանին մեջ և, մյուս բաճկոնը փնտրելու պատրվակին տակ, վերցուց գրքույկը և իր օձիքեն ներս խոթեց և պահեց կուրծքին վրա։ Վերջապես, անիկա մյուս բաճկոնը տվավ ամուսնույն, և երբ Վասիլը կոշիկները կհագներ, ծռեցավ օգնելու պատրվակին տակ և նույն բարբառով շշնջաց, որ պատվերը կատարված է։ Այդ միջոցին ոստիկանը կնայեր պատերուն վրա և նշմարելով Նահատի նկարը, ըսավ Վասիլին.

—Կերևի նկարչությունը կսիրեք։

Վասիլը չի պատասխանեց և ոտքի կանգնեցավ պատրաստ։ Սոֆյան ուզեց դրամ տալ ամուսնույն։

—Պետք չի կա,— ըսավ ոստիկանապետը,— ձեր ամուսինը շուտով տուն կուգա:

Մուստաֆան պատվիրեց մեկ ոստիկանին՝ քեհյային հետ մնալ տանը մինչև Վասիլի վերաղարձը։

—Խառնակ ժամանակներ են,— ըսավ անիկա Սոֆյային,— ի՞նչ հարկ ձեզ մինակ թողուլ։

Բայց ո՛չ Սոֆյան և ոչ ալ Վասիլը ուշադրություն չըրին այս տարօրինակ հոգածության, որովհետև անոնց միտքերը պաշարված Էին Յորկիի հոգովը, և հաստատ համոզված Էին, որ ոստիկանատանը հարցաքննություն պիտի ըլլար իրենց տղուն մասին։

Դռանը սեմին վրա այր ու կին, առանց խոսելու, իրենց մտածումը փոխանակեցին իրենց զավկի մասին, և Վասիլը հեռացավ երկու ոստիկաններու մեջտեղ։ Եվ անոնք չի գիտցան, որ այլևս իրար չպիտի տեսնեին երբեք։