Այս էջը սրբագրված է
                                *      *

Այդ օրը գեղարվեստից վարժարանի մեջ ուսանողները չի կրցան աշխատիլ: Անոնք խառն խումբեր կազմած էին և կխոսեին օրվա ծանր լուրերու մասին։ Առանձին խումբ կկազմեին Նահատը, Ռահմին, Տիրանը և Յորկին, որոնք աշխատիլ ձևացնելով, կզգուշանային խառնվելու մյուս խումբերուն:

Թրքական բանակը կազմալուծված Էր. զինվորները, առանձին կամ մեծ խումբերով, կանջատվեին իրենց գումարտակներեն և փախուստի կդիմեին: Մայրաքաղաքի շրջակաները, ձորերու և անտառներու մեջ, կվխտային անզեն զինվորները որոնք մոլորուն աչքերով, շվարուն և աննպատակ կթափառեին։ Գործող բանակի հրամանատարությունը, հակառակ ձեռք առած դաժան միջոցներուն, անկարող դարձեր Էր կասեցնելու բարոյալքված զինվորներու զանգվածային դասալքությունր, և այդ օրը, մայրաքաղաքի մեջ, ընդհանուր կարծիքը այն Էր, որ Կ.Պոլսո գրավումը բալկանյան դաշնակիցներու կողմե այլևս ժամերու խնդիր Էր։

Սակայն Տիրանը ուրիշ կարծիք ուներ. անիկա կբացատրեր իր ընկերներուն, որ մեծ պետությունները անպատճառ կմիջամտեին և կարգիլեին Կ. Պոլսո գրավումը։ Անիկա խորապես տեղյակ էր մեծ պետություններու մեջ եղած մրցակցության և խացերուն և լսեր Էր նաև, որ պառակտում կա նույն ինքն բալկանյան պետություններու մեջ։

Ընկերները մեծ հետաքրքրությամբ կլսեին Տիրանի տված տեղեկությունները, բայց շարունակ կընդհատվեին: Երբ պրոֆեսորները մեկնեցան ժամը երկուքի ատենները, ուսանողներն ալ ցրվեցան։ Ոմանք կշտապեին տուն վերադառնալու, իսկ ոմանք կդանդաղեին և իրենց ապահովության մեջ կզգային, պետական հիմնարկության մեջ, որովհետե դարիր Էին, գավառներե եկած պանդուխտներ, Ստամբուլի խաներու մեջ բնակող, և որոնք գիտեին, որ քաղաքին մեջ խռովություն եղած պարագային առաջին զոհերը իրենք կըլլային։ Ռահմին մոտեցավ անոնց և սկսավ սրտապնդիչ խոսքեր ընել: Տիգրանակերտցի հայ երիտասարդ մը, փոք֊