Այս էջը սրբագրված է

թերնայի ձայն կուգար և դեմառդեմ գտնվեցան գինով և ուրախ խումբի մը հետ։ Մարդ մը իր կռնակին վրա կկրեր նվագարանը, որ զարդարված Էր ցանկանուշ կնոջ մը պատկերով և որը շրջանակված Էր գույնզգույն կեղծ ծաղիկներով։ Ուրիշ մարդ մը նվագարանին կոթը կդարձներ, և լպրտուն եղանակներ կհոսեին փողոցի երկայնքին։ Նվագարանին հետևող գինովները, վարդեր դրած իրենց ականջներուն, կքալեին սայթաքելով և երգելով։ Փողոցի երկու շարք տուներու պատուհաններեն կիներ և աղջիկներ, տոնական զգեստներ հագած, գլուխներնին զարդարած գույնզգույն ժապավեններով, կծիծաղեին և կշաղակրատեին։

—Ի՜նչ անգիտակցություն կացության,— ըսավ Տիրանը։

Ռահմին խոր հառաչեց։ նահատը կքալեր ընկճված. առավոտուն մայրը կատաղորեն կռվեր Էր տղուն հետ, անիծեր Էր և սպառնացեր Էր իր տասնամյա գեղեցիկ աղջիկը նաժիշտ դնել փաշայի մը տունը։ Եվ հիմակ խեղճ տղան կմտածեր, որ ինչպե՞ս տեղե մը քիչ մը գրամ ձեռք բերեր՝ հանդարտեցնելու համար մայրը։

Այդ միջոցին Յորկին կհետևեր պճնազարդված հույն երիտասարդի մը, լամբակին դրած դեղին ծաղիկ մը, որ կսիրաբաներ, տան մը սեմին վրա, կապույտ զգեստ հագած աղջկան մը հետ։ Երբ խումբը տան առաջքը հասավ, Յորկին լսեց երիտասարդին խոսքերը.

—Իրինա՛, սիրելի՛ս,— կըսեր անիկա,— մենք կպսակվինք Այա Սոֆյայի մեջ։

Վերջապես, անոնք հասան Տիրանի ըսած սրճարանը, որ կգտնվեր լայն փողոցի մը կողին բացվող պայտաձև փոքրիկ հրապարակի մը վրա և իսկապես հովանավորված Էր աքասիայի ծառերով։

Տիրանը հաճախ կթափառեր Ստամբուլի թաղերուն մեջ և ամեն անգամուն նոր գյուտեր կըներ։ Անիկա կճանչնար Ստամբուլը իր բոլոր ծակուծուկերով և երբեմն խնդալով կսեր, թե նեղը մնացած պարագային կրնար սիսերոն դառնալ օտար այցելուներու։ Անիկա կխոսեր ամեն ազգի և դասի պատկանող մարդոց հետ և պետք զգացած ժամանակ կձևա–