Այս էջը սրբագրված է

պառնական բռունցքը ցույց տվավ, և ծերունիները աղոթք մը քրթմնջեցին իրենց անգույն և դողդղացող շրթներով։

Տիրանը խորապես զգացեր էր վտանգը։ Երբ քառուղիի մը առաջ հասան, անիկա կանգ առավ և ըսավ.

—Եղբայրնե՛ր, կացությունը շատ ծանր է. այս դրության մեջ իրար հետ խմբով մնալը իմաստ չունի։ Մենք ավելի իրարու կվնասենք, քան թե կօգնենք։ Ես մինակս գլուխս կպահեմ, կերպով մը տուն կհասնիմ։ Նահատ, Ռահմի, դուք թուրք եք, շան Հետ շուն ձևացեք, գայլին հետ՝ գայլ, մինչև տեղ հասնիք, իսկ Յորկի՞ն,—ըսավ ան տարակուսած։

—Ես Յորկիին կընկերանամ մինչև իր տունը,— ըսավ Ռահմին։

֊ Քեզ Համար ալ քրիստոնյաներու թաղերը կրնան վտանգավոր ըլլալ,— ըսավ Տիրանը,— ժամերը հղի են, ով գիտե՝ մա՞նչ կծնի, թե աղջիկ։

—Հապա ես մարդ չե՞մ,— հարեց Յորկին կարմրելով։

—Լա՛վ,— համաձայնեցավ Ռահմին,— Յորկին կհասցնեմ մինչև Ղալաթիա, հետո ետ կդառնամ։

Ռահմին և Յրկին ողջագուրվեցան Նահատի և Տիրանի հետ։

—Կիմ Էոլե, կիմ կալա*,— կմրմնջեին անոնք։

Տիրանը և Նահատը կորսվեցան տարբեր ուղղություններով։

—Հիմակ մնացինք ես ու դուն,— ըսավ Ռահմին և ձեռքը դրավ Յորկիի ուսին։

Անոնք լուռ քալեցին անսովոր կերպով ամայացած փողոցներեն և պողոտաներեն։ Ռահմին կմտածեր, որ իր կյանքի գինով պաշտպանություն պարտական էր Յորկիին և այդ տիրական զգացումով տոգորված, չէր խորհեր բնավ, որ ինքն ալ կրնար վտանգի ենթարկվիլ։ Իսկ Յորկին այդ միջոցին կմտածեր մորը և հորը մասին՝ հետզհետե անձկալի մտահոգությամբ։

Երբ անոնք Հասան Ստամբուլի առևտրական թաղերը,