Այս էջը սրբագրված է

Ներո ընթացքին իրենց քրտինքով պարարտացուցած հողերը և այժմ մոլորուն և շվար, չէին հասկնար իրենց ուղղված անկապակից հրամանները և դյուրավ խուճապի և շփոթության կմատնվեին։ Ռահմին տեսավ հիվանդ կին մը՝ գետինը տապալված և ոստիկան մը, որ մտրակը շաչեցնելով, կհարկադեր ոտքի ելլել։ Այդ միջոցին երեխաներ կճչային և ծերունինեը՝ բեռնավորված ավելորդ իրերով, կույրերու պես կխարխափեին։ Գաղթականներեն մաս մը կմտներ արդեն շոգենավերը։ Շատերը՝ երբեք ծով տեսած չըլալով, կընկրկեին երերացող կամրջակեն և լաստերե կազմված ծփացող նավամատույցներեն, բայց անոնք մտրակի սպառնալիքի տակ պետք էր հաղթեին իրենց վարանումներուն: Լացի, ողբի, աղաղակներուն մեջ կորոշվեին ժանդարմներու հայհոյանքները, երբ նույն միջոցին այդ աղետյալ ժողսվուրդին վրա բեռնատար ավտոներեն խառնիխուռն կնետեին լքված բեռներ, ծրարներ, նույնիսկ կարասիներ։

Մութը սկսած էր իջնել, երբ բեռցված շոգենավերր ըսկսվան ճամփա ելլել։ 
Յորկին և Ռահմին հազիվ  թե բարձրացեր Էին նավամատույցի քանի մը աստիճանները, երբ լսեցին, թե կամուրջը, պիտի բանան՝ երթևեկությունը խզելու համար Ղալա- թիո  և Ստամբուլի մեջ։ Անոնք շտապեցին և այլևս մեկ շնչով հասան Ղալաթիա։ Այդտեղ լճացած բազմությունը կտարուբերվեր իր տեղին վրա, և զանազան ու հակասական զրույցներ շրջան կընեին։
Յորկին ստիպեց Ռահմին, որ վերադառնա տուն։ Ծնողներըը կարող Էին մտահոգվիլ իր մասին, մինչդեռ ինքը՝ Յորկին այլևս կգտնվեր իրեն ընտանի թաղերու մեջ։ Ինքն ալ անհամբեր Էր տուն հասնելու և մայրը ապահովցնելու, որը կերևակայեր մատնված մահացու մտատանջության։ 
—Մենք այսօր, Յորկի՛,— ըսավ Ռահմին,-միասի՛ն խորասուզվեցանք մարդկային թշվառության մինչև խորքը. մենք եղբայրներ Էինք, դարձանք լուսաղբարներ։
  Անոնք իրարմե հրաժեշտ առին հուզմունքով, կարծես երկար ճամփորդության մը համար։ 
Երթ Ռահմին անհետացավ բազմության մեջ, Յորկին