Այս էջը սրբագրված է

պահ մը կեցավ ամփոփվելու համար և հանկարծ զգաց, որ իրեն համար անցեր էր պատանեկան շրջանը։ Կարծես թե իր կյանքի նավը, որ խարսխած Էր խաղաղ նավահանգիստի մեջ, դուրս էր եկեր բաց ծովը։ Հորիզոնը մթին էր, ամպերը կուտակվեր էին, և սպառնալի փոթորիկները կբարձրանային արդեն։ Թերևս պիտի ընկղմեր, բայց և, թերևս, իր կյանքի նավը պիտի հասներ իր նպատակակետին։ Անիկա իր մատղաշ կյանքի ամբողջ ուժովը զգաց վառ հավատք՝ հասնելու իր նպատակակետին, որը դեռ անծանոթ էր իրեն, և երբ կմտածեր այդ մասին, կներկայանար, մտքին անհասանելի

բարձրության մը վրա, հաղթանակի արձանը, թևերը
բացած, որ կպատրաստվեր սավառնիլ ամբողջ մարդկության 

վրա։

Անոր շուրջ բոլորը մարդիկ կանցնեին, ոմանք հապճեպով, 

ոմանք մտատանջ և մեծ մասամբ բեռնավորված ուտելիքներու պաշարով։ Յորկին, կրելով մեկին և մյուսին արմունկներու հարվածները, կմտածեր առնելիք ճամփո մասին։ Թյունելը մտնել անկարելի էր, բայց նախամեծար համարեց Թառլա Բաշիի ճամփան բռնել, քան թե Յուքսեք Կալղըրրմը առնել, որը կտեսներ խճողված, մինչև զառիվերր,

մար՚դկային հոսանքով ։

Յուրկին անցավ Բանկ Օտտոմանի առաջքեն արագ քայլերով և անուշադիր, երբ մարդ մը, որ հարբած կերևար, զինքը կեցուց և հիմնարկություն մը մանանշելով՝ ըսավ.

 —Մենք ինչ ավանակեր ենք, խաչը վկա, ասանկ գիշատիչներու
երես կուտանք, մեր գլխին վրա կնստեցնենք և

ահա տես փոխարենը։

 Յորկին տեսավ, որ անգլիական դրոշակ պարզած շենքի

մը փակ դռան առաջ երկու կավազներ կեցած էին՝ ատրճակներով զինված և որոնք իրենց զենքի փողը ուղղած էին անցորդներուն։ —Իրենք են վառեր այս կրակը մեզ համար, տես, տե ս,— ըսավ մարդը խուճապահար քաղաքացիները ցույց տալով,— և հիմակ ատրճանակները ձեռքերնին կպաշապանեն

իրենց կեղտոտ շենքերու մուտքերը, որպեսզի դեպքի

մը պարագային ահաբեկված մարդիկ հոն չի խուժեն։ 335