Այս էջը սրբագրված է

Այն ժամանակ Յորկին տեսավ, որ ուրիշ եվրոպական շենքեր, իրենց դրոշակները պարզած, նույնպես պաշտպանված էին ոևոլվերով զինված կավազներով։

Գինովը կաղկղալով պահ մը ընկերացավ Յորկիին։ Անիկա փորձեր էր ուրիշներու հաղորդել իր մտածումը, բայց մարդիկ ականջ չէին կախեր իրեն։ Յորկիին քաղաքավարական ուշադրությունը զինքը կքաջալերեր.

—Եվ ասոնք մարդկության անունով կխոսին, ազատություն կըսեն, քաղաքակրթություն կըսեն, մեզի կարհամարհեն… թո՛ւ, գարշելիներ։

Եվ մարդը թուքի ժայտք մը արձակեց քովնտի, իր խոր արհամարհանքը հայտնելու համար։

Ինչ որ ալ պատահեր, Յորկիի միտքեն չի պիտի անցներ երբեք ապաստանիլ եվրոպական հիմնարկի մը մեջ, բայց այդ վայրենի տեսարանը խորապես տպավորեց Յորկին։ Անիկա զզվանքով և իր հոգու ամբողջ թափովր արհամարհեց այդ «քաղաքակրթությունը» կեղծավոր և նենգ, որ իր քստմնելի դեմքը ցույց կուտար, առանց դիմակի, դեպի խուճապահար խաղաղ ազգաբնակչությունը ուղղած ատրճանակներու փողերով:

                                  *
                               *     *

Դեմիրճի Հակոբեն բաժնվելե հետո Խաչիկը չուզեց այլևս մնալ աշխատանոցը։ Սաստիկ ծարավ կզգար, և ան կրկին մտավ սրճարան։ Խաչիկը մտատանջ էր հույն աշխատավորներուն համար և շատ լավ կհասկնար, որ ոստիկանության պահանջը ձևական էր և ով գիտե ի՛նչ ուրիշ խորամանկություն կքողարկեր։ Բայց Բարպան առանձնապես մտահոգ էր Վասիլի նկատմամբ։ Սիրտը թունդ կելլեր մտածելով, որ ընկերոջր չարիք մը կհասնի, և եթե ինքը անձամբ չէր գնացեր Վասիլի մոտ, պատճառը այն էր, որ իր այցելությունը կարող էր կասկածները խտացնել Վասիլի մասին, որուն վրա, անտարակույս, լրտեսները աչք ունեին։ Եվ ահա, Խաչիկը Վասիլի կապակցությամբ հիշեց Զարեհ էֆենդիին այլայլած գեմքը և ցնցվեցավ. «Մի՞թե…»: Բարպան