Այս էջը սրբագրված է

—Բայց ոչ, ես ձեղի ըսի, որ ճերմակեղենները այս վալիզին մեջ դնեք, բայը ո՛չ, ո՛չ… մի՞թե վալիզ մը սարքել չեք գիտեր:

Վիկտորյան պահ մը նայվածքը բարձրացուց Բարպային և կղզեցու բարբառով ըսավ.

—Այս ալ իրենց բարեկամությունը…

—Դուն ալ բանի մը լծվե,— կըսեր Ժոզեֆինը Միհրանին,- շարժվե՛… այ ձեզ երկիր… ա՜յ ձեզ ժողովուրդ երբ ոտքի են՝ կուզեն նստիլ, երբ Նստած են՝ կուզեն պառկիլ:

Միհրանը մոտեցավ Վիկտորյային, բարձրացուց գետնեն և ըսավ, թե ինքը կկատարեր անոր գործը. հետո դիմելով Խաչիկին ըսավ լուրջ շեշտով.

—Մորեղբա՛յր, դուն Վիկտորյային հետ տուն գնա, այստեղ մի կենաք։

Բարպան և Վիկտորյան հետևեցան Միհրանի խորհուրդին և քաշվեցան իրենց տունը:

Անոնք վշտացած Էին և լուռ, երբեմն իրարու երես կնայեինք Քիչ հետո Էմիլը եկավ։ Անիկա խորհեր Էր, որ այսպես բաժնվիլը լավ չէ. հավանական էր, որ քանի մը օրեն տուն դառնային, և Միհրանի ներկայության խստությամբ հանդիմաներ Էր կինը, որ գլուխը կորսնցուցեր Էր։ Կինր անվաներ Էր տխմար, լինոտի գլուխ, նույնիսկ Էշ, ավանակ։

—Է՛հ, ուրեմն, մոն վիյե,— ըսավ ան Բարպային,— մենք ուրիշ բան կմտածեինք, այսպես եղավ. հյուպատոսարանեն պատվիրեցին, որ կնոջս հետ երթամ նշանակված տեղը, բայց ճիշտը ըսելով՝ որևէ վտանգ չի կա։ Եթե տեղացիներուն վախկոտությունը չըլլար, ոչինչ ալ չէր պատահեր, բայց, վերջապես, հրամանը հրաման է։

Բարպան և Վիկտորյան լուռ էին։ էմիլը ինքզինքին կեցվածք մը տալու համար կպտուտքեր սենյակին մեջ… Բարպային ծանր նայվածքը ինկավ անոր վրա։

—Բայց մենք,— ըսավ էմիլը,— ձեզ անտեր չենք թողուր… Մենք կերթանք, բայց մեր դրոշակը կթողունք ձեզի։ Մեր դրոշակը ձեզ ավելի կպաշտպանե, քան թե գունդ մը զինվոր։