Այս էջը սրբագրված է

֊ Այդ մեզ կսորվեցնե ճանչնալ մեր իսկական բարեկամները,–՝ ըսավ Էմիլը: Եվ այլս անոնք ոչ խոսեցան և ոչ ալ մտածեցին Բարպայի և անոր ընտանիքի վրա։


Վիկտորյան լուռումունջ կարգի կդներ սենյակը։ Միհրանը

կանգնած սեմին վրա, իր հրացայտ աչքերը կուղղեր մեկ մը Վիկտորյային և մեկ մը մորեղրորը, որ բազմոցին եզերքը նստած, գետինը կնայեր։ Բայց երբեմն, ակամա, անոր նայվածքը կբարձրանար դեպի սեղանը, որուն վրա կտարածվեր եռագույն դրոշակը։ Հետզհետե Բարպային նայվածքը ավելի երկար կանգ առավ դրոշակի գույներուն վրա, և, վերջապես, հիացական ժպիտ մը ուրվագծվեցավ անոր տխուր և կնճռոտ դեմքին վրա։ Պահ մը հետո Բարպան գլուխր դարձուց դեպի Միհրանը և ըսավ մեղմությամբ.

 —Միհրան, ի՞նչ կնշանակեն այս գույները։

Բարպան ՛շատ լավ գիտեր այդ գայներու նշանակությունը, բայց ուզեց անգամ մը ևս լսել, կենդանի ձայնով, այդ սրտապնդիչ բառերը։

 Բայց Միհրանը, փոխանակ հնազանդելու, եկավ մորեղբորը 

մոտ, նետվեցավ անոր վիզը և ըսավ հուզված ձայնով•

 —Մորեղբայր, թո՛ ղ, այդ դրոշակը քեզի ավելի վնաս

կհասցնե, քան թե օգուտ։

—Խե՞նթ ես,— Գոչեց Բարպան սրտնեղած, և ան կրկՆեց 

Էմիլի խոսքերը, ցույց տալով դրոշակը.— ասիկա մեզի ավելի ազդու կերպով կպաշտպանե, քան թե գունդ մը զինվոր:

Միհրանը հեռացավ Բարպայեն և սրտաբեկ նստեցավ

աթոռի մը վրա։

—Դուն ինձի ըսե,— պնդեց Բարպան,— ի՞նչ կնշանակեն 

այդ գույները։

 —Ազատություն, եղբայրություն և հավասարություն,—

ըսավ Միհրանը՝ առանց եռանդի։

—Դուն չես գիտեր, տղա՛ս,— ըսավ Բարպան հաշտա

340