—Մերինները Հաղթված են… զորքերը զենքերնին կնեատեն, կփախին կոր… Ամբողջ բանակը խուճապի մատնված է…
եթե բանակցությունները խզվին, բուլգարները կմտնեն ,
բայց անոնցմե առաջ նահանջող բանակը կիյնա քրաղաքին վրա… կըսեն կոր, որ քար֊քարի վրա պիտ չի մնա, կենդանի շունչ չի պիտի ձգեն… թող բուլղարները գան քանդված և ամայի քաղաքը գրավեն , կըսեն կոր։ Ասոնք բոլորը աղեկ տեղե իմացա, գիտցած ըլլաս,— վերջացուց Ղուկասը և թաշկինակը հանելով՝ քրտնաթոր դեմքը սրբեց։
Ժամը վեցն էր, և Պոլսո կողմեն եկողները սկսեր էին
եվրոպական թաղերը վարակել սարսափով։ Այն ատեն Բար֊
պան խորհրդավորությամբ և հպարաությամբ պատմեց ընկերներուն
Բեռնարներու մեկնումը և հյուպատոսարանի հրահանդով
եռագույն դրոշակի հանձնումը իրեն։
—Ֆրանսան,— ըսավ անիկա,— ավանդաբար պաշտպանը
եղած Է Արևելքի քրիսաոնյաներուն։
Եվ Բարպան հրավիրեց ամենքը, որպեսզի իրենց ընտանիքներով
գան իր տունը և վտանգավոր գիշերը անցընեն իր
մոտ: Անիկա պատվիրեց նաև այնտեղ ներկա ընկերներուն
իր հրավերը հաղորդել նաև ուրիշ ընկերներու։
—Ամեն ինչ պատրաստած կըլլանք,— ըսավ ան,— և եթե հարկ ըլլա, դրոշակը կտնկենք։
Բարպայի սեղանակիցները, շնչերնին բռնած, կլսեին անոր խոսքերը, ինչպես պապակած ճամփորդը կխմե զով աղբյուրի ջուրը։ Միայն Ղուկասն Էր, որ չէր ուզեր բոլորովին անձնատուր ըլլալ Բարպայի լավատեսության:
—Աման, ճանը՜մ,— ըսավ անիկա թերահավատությամբ։
Բարպան Ղուկասի այդ տրամադրությունը խորտակելու համար ավելցուց.
—Այդ դրոշակը մեզ ավելի ազդու կերպով կպաշտպանե, քան թե գունդ մը զինվորը։
Եվ անիկա գլուխը բարձրացնելով՝ շուրջանակի նայեցավ իրեն կարկառած դեմքերուն, անոնց ամեն մեկին վրա տեսնելու համար իր խոսքերուն ազդեցությունը։
Բայց ճիշտ այդ միջոցին Բարպայի ընկերները նշմարե֊