Այս էջը սրբագրված է

վելն մյուս օրը Վասիլը տուն կվերադառնար, անպաաճռ։

Այդ միջոցին խումբ մը մարդիկ մտան սրճարան & ժխորով ու սարսափով լեցուցին մթնոլորտը։ Անոնք կուգային Ստամբուլեն և զանազան արտառոց լուրեր կբերեին և կրոեին, որ կամուրջը բացված Է, թե Ստամբուլի թրքական թաղերը կվառեին, թե հուրե ազատողը կենթարկվեր սուրի, և ւսյլ այս կարգի սուտ լուրեր։

Ակնթարթի մը մեջ խուճապը վարակեց սրճարանի մարզիկը։ Ոմանք կշտապեին վճարելու, ոմանք առանց վճարելու դուրս կնետվեին։ Ղուկասը Բարպան և Հակոբը որդորեցին իրենց ընկերները հանդարտ մնալ, մինչև բազմությունը քակվեր, և անոնք խումբով դուրս եկան, երբ այլևս մարդ չէր մնացած սրճարանին մեջ։

—Չոլուխ֊ չոճուխի համար բան մը առնելու Է,— ըսավ Հակոբը ։

—Կարդա՛ շ,— մրմնջեց Ղուկասը ,— աս ինչ երկիր Է, բե … օր մը օրանց գլուխդ դինջ բարձի վրա չես կրնար դնել… հա կուգան կոր… հա եկան… Է՛հ, հայդե, ես զզվեր եմ աս բոլորեն. մենք աշխատող խաղաղ մարդիկ ենք, ի՞նչ գործ ունինք աս բաներուն հետ. շարունակ թոփի, թյուֆենգի բերնին առաջ ենք… ասանկ ալ բան կըլլա, ճանը՛մ… Ես վազ անցա այս երկրեն, նե Շսւմըն շեքերի, նե արաբըն յուզի… Տեղ մը ըլլար, խաղաղ անկյուն մը ըլլար, կինս, չոճուխս առնեի է քաշվեի, օ՜ ֆ… բե՜ …

Բարպան կրկին կհորդորեր իր ընկերները, որ գան իր մոտ։ Վիկտորյան արդեն այդ նպատակով պաշար պիտի վերցներ, հիմակ ալ քանի մը բան կառնեին, կերթային:

Բայց նպարավաճառներուն խանութները խճողված Էին, ներս մտնել անգամ անկարելի Էր։

—Խաչ որ,— ըսավ Հակոբը,— աս բոլորը, կարծես թե, խանութպաններուն հնարածն Է. բոլոր բայաթ ապրանքներնին քշեցին բարձր դիներով. օր մըն Է, իրենց համար բացվեր Է… ___________

  • Բառացի՝ ո՛չ Դամասկոսի շաքարը, ո՛չ սևամորթի երեսը. Փխբ.՝ ո՛չ

մեկը, ո՛չ մյուսը (Թուրք.)։