Այդ միջոցին ոտաբոբիկ ցրիչներ կվազեին և դեռ թաց տպագրված թերթիկներ կցրվեին աջ ու ձախ։ Քաղաքի բոլոր լեզուներով թերթերը հավելվածներ հրատարակեր Էին կառավարական պատվերները հայտարարելու համար ազ¬ գաբնակչության։
Կառավարությունը կհայտարարեր պատերազմական վիճակ։
Ժամը ութ են հետո արգիլված Էր դուրսը մնալ։
Բարպան և ընկերները շտապեցին տուն հասնիլ։ Այդ միջոցին դեռ ոչ ոք չէր գիտեր, որ ճակատը բանակցությունները
հանգեր էին զինադադարի, որու միջոցին պարտված Թուրքիան պիտի ենթարկվեր Ռումելիի նահանգներու անդամահատության։
Վիկտորյան, լսելով Վասիլի ձերբակալությունը և Սոֆյայի վիճակը, մատնվեր էր խելակորույս տագնապի։ Քանի մը անդամներ անիկա գացեր էր Վասիլի տունը և վերադարձեր էր, այդպիսի օրվան մեջ չի կրնալով տունը ձգել և մնալ Սոֆյայի քով, որ, ջղային սուր վիճակի մեջք, կամ գիտակցությունը կկորսնցներ և կզառանցեր և կամ գիտակցության վերադարձին հետ կգտներ իր գլխուն եկած ահագին դժբախտությունը։
Վիկտորյան կմտածեր Սոֆյան իր տունը փոխադրել,
բայց թաղին հույն բժիշկը հաստատեր էր, որ հիվանդը շատ բարձր տենդ ունի, և պատվիրեր էր խիստ հսկողություն. ամեն պարագային, բժիշկը ըսեր էր, թե հիվանդը այդ վիճակին մեջ չէ կարելի փոխադրել։
Երբ Բարպան հայտնեց Վիկտորյային, որ պատերազմական
վիճակի հետևանքով գիշերը չէր կարելի դուրս գալ, անիկա բոլորովին շփոթեցավ։ Սոֆյայի հարևանուհիները կհսկեին հիվանդին վրա, բայց Վիկտորյան չէր կրնար հաշտվիլ այն գաղափարին հետ, որ իր սիրական եղբոր կինը օտարի ձեռք պիտի թողուր, այդպիսի վիճակի մեջ։
—Հակառակի պես դեռ Յորկին ալ տուն չի դարձեր,–
կըսեր Վիկտորյան, ձեռքերը զարնելով ծունկերուն: 346