Այս էջը սրբագրված է

իրենց շրշանակին մեջ գտնվող լուրջ և ազնիվ երիտասարդները։


—Ով որ անկեղծությամբ կընդունի այս գրքույկին բովանդակությունը, մեր ազիզ ընկերն Է,— ըսեր Էր անիկա:


Յորկիի պահ տված այս գրքույկն Էր, որ Վասիլը հանձնեը Էր կնոջը՝ ձերբակալման միջոցին, և Յորկին գտեր Էր այն մորը ջղաձգված մատներուն մեջ։ Երբ հարևանուհիները, Սոֆյայի քրտնաթաթախ շապիկը փոխելով, կրծքին վրայեն ուզեր Էին վերցնել այդ գրքույկը, Սոֆյան կատաղորեն մռնչեր Էր, ինչպես եթե կուրծքը բանային և սիրտը խլեին, և գրքույկը պահեր Էր ձեռքին մեջ, եղունգները խրած անոր թղթակազմ կողքին։ Բայց երբ Յուրկին ուզեր Էր առնել, մայրը խոր հառաչելով հանձնել Էր գրքույկը։


Դուրսը լուռ Էր և մութ։ Երկու պատանիները երբեմն֊երբեմն կլսեին ձիավոր ժանդարմներու անցքը, որոնց առաջքեն և ետևեն փողոցի շուները կկաղկանձեին երկարատև և եղերականորեն։