Այս էջը սրբագրված է

և իր հաստ մատներով սիգարեթ մը կոլորեր և, կարծես թե, իր բոլոր լարված ուշադրությունը կեդրոնացուցեր էր այդ չնչին գործին վբա։

Անիկա երազե մը սթափվածի նման նայեցավ Վասիլին, տուփը գրպանը դրավ և ոտքի ելավ՝ մյուսներուն հետ երթալու համար։

                              *
                           *     *

Երկու ամիսե ի վեր Զարեհ էֆենդիին ընտանիքը փոխադրված էր արդեն Բերայի բնակարանը, երբ Արտակը իրիկուն մը աոաջնորդեց Միհրանը թեյատուն մը, ուր ժամադրաթյան տված էր Մաննիկին և որուն առավոտուն հանձներ էր խոստացած գիրքը:

Մաննիկը կրկին տեսնելու հնարավորությունը այնքան հանկարծակի և բուռն հուզմունք պատճառեց Միհրանին, որ չի կրցավ վայելել այդ լուրին առթած ուրախությունը։ Անիկա ինկավ տենդագին մտատանջության մեջ։ Մաննիկը ինչպե՞ս պիտի գտնար զինքը և ինքը ինչպե՞ս պիտի գտնար Մաննիկը։ Արդյոք իրենց առաջին տեսակցության օրեն ի վեր հիմնական փոփոխություններ չէի՞ն կրած երկուքն ալ։

Այս հոդերով մտատանջ, Միհրանը կքալեր Արտակի քովեն և չէր համարձակեր բան մը ըսել անոր։ Երբ թեյատունը մտան, Միհրանը գլխապտույտ ունեցավ. անոր աչքերը կարծես շլացան, և ինքզինքին եկավ, երբ լսեց Մաննիկի՝ շփացած երեխայի, քիչ մը ռնգային ձայնը.

—Բարև, Միհրա՛ն…

Մաննիկը, ձմեռային հագուստներով, վզին ազնիվ տեսակի մուշտակ դրած, ձեռքերը ծածկած բրդոտ ձեռնոցներով, նստած էր սեղանի մը առաջ՝ տարեց կնոջ մը հետ, տեսակ մը սպասուհի, առանց որուն մայրը թույլ չէր տա աղջկանը դուրս ելլելու, բայց որու հետ Մաննիկը կերթար ուր որ կուզեր։

—Ես քեզի դեմ վշտացած եմ, Միհրա՛ն— ըսավ Մաննիկը,— ես միտքս դրած էի քեզի հետ չի խոսիլ։

Միհրանը ակնապիշ կդիտեր Մաննիկը, որուն դեմքը