Այս էջը սրբագրված է

սածները և լսածները վերլուծելու, եզրակացության հասնելու: Անիկա սկսավ հասկնա Բարպայի և ճիզվիտի փոխհարաբերությունները, ընդնշմարել Վւասիլի արժեքը, հասկնալ Բեռնարներու Էությունը։ Ռուսոյի պերճախոսությունը կթափանցեր Միհրանի հոգուն մեջ. անիկա դարձեր Էր ավելի ինքնավստահ, ավելի գիտակից:

Երբ Միհրանը հիացումով խոսեցավ Արտակին այդ դիրքի մասին, Արտակը խոստացավ ուրիշ դիրքեր ալ տալ Միհրանին և օր մը անձամբ բերավ Միհրանին տունը Գյուստավ Լը Բոնի ընկերագիտական երկերը։

Արտակը Վիկտորյային հետ , որուն աոաջին անգամ կհանդիպեր, վարվեցավ փափկանկատ քաղաքավարությամբ և անմիջապես գրավեց անոր սիրտը:

—Ա՛հ, սիրելի երիտասարդը,— կըսեր Վիկտորյան,- թե՛ գեղեցիկ, թե՛ վայելուշ և ինչքա՜ն ազնիվ և պարզ… Բա՜հ, բա՜՛հ, բա՜հ… ճիզվիտեն ալ ատանկ զավակ կծնի՞ եղեր։

Միհրանը իր ազատ ժամերը կտրամադրեր կամ ընթերցանություն ընելու, կա՛մ Մաննիկին այցելության երթաչու: Անիկա ա՛լ ավելի եռանդով կպատրաստեր դասերը, և հակառակ կոլեջի մեջ իր հանդեպ եղած տհաճության, անիկա դարձավ դասարանին առաջինը: Այդ օրեն ֆրերները սկսան ուշադրություն դարձնել Միհրանին վրա: Անիկա մեքենաբար կկատարեր կոլեջի բոլոր աշակերտներուն համար պարտադիր կրոնական պարտականությունները և, բացի Արտակեն, ոչ ոք չէր գիտեր, թե ան ինչ կմտածեր այդ կեղծիքներու մասին: Տարեց ֆրեր մը, հայր Սիմոնը, որ աոաքելական պաշտոնով ճամփորդած Էր Փոքր Ասիո մեջ և գացեր էր աֆրիկյան գաղութները, հաճախ կհրավիրեր Միհրանը իր խցիկը և անոր կխոսեր «հայ ժողովուրդի պատմական միսիայի» մասին՝ քրիստոնեությանը և, հետևաբար, քաղաքակրթությունը տարածելու համար խավար Արևելքի մեջ։ Անիկա կխոսեր նաև վանական լինելու առավելություններու մասին:

Ազատ աշխարհային և նյութական հոգեբե,– կըսեր ան,— կարելի Է նվիրվիլ ուսմունքի կամ դաստիարակու֊