Այս էջը սրբագրված է

վի մեջ պարուրեցին գորգերը, որոնց միացեր Էին ճիճիմ-վարագույրները՝ նվիրված Ժոզեֆինին այն իրիկունն իսկ, երբ Էմիլը Հայտնեց, որ ֆրանսիական Հյուպատոսարանը, իր պնդումին վյա, Հետևյալ օրն իսկ պիտի միջնորդեր Վասիլին համար:


Բեռնարները կմեկնեին Կ. Պոլսեն ուրախ և լավ տրամադրված, որովհետև Կրեդի Լիոնեի մեջ իրենց ունեցած փողը հասեր Էր բավական պատկառելի գումարի, որով կարող Էին հաճելի հեռանկարներ ունենալ։ Բեռնարները դիտավորություն ունեին Փարիզի բանուկ մեկ թաղին մեջ սափրիչի և վարսահարդարի զեղեցիկ խանութ մը բանալ։


—Ես ճակատ պիտի մեկնիմ,— կըսեր Էմիլը,— Բայց ոչինչ, Ժոզեֆինը խանութը կպահե մինչև վերադարձս։


Էմիլը իր տկար կազմվածքի հետևանքով մերժվեր Էր զինվորական ծառայութենե։ Անիկա հաստատ Համոզված էր, որ Ֆրանսիա Հասնելով, երբ վերստուգման ենթարկվեր, կրկին զերծ կըլլար գործոն ծառայութենե, բայց անիկա Բարպայի առաջ կստանար մարտական երևույթ և, ոտքին, ձեռքին տալով, առատությամբ կխոսեր իր ապագա քաջա գործություններու մասին։ Անիկա բռունցք ցույց կուտար «բոշշ»֊երուն և կրսեր.


—Մենք կջախջախենք զիրենք, այդ ես եմ ըսողը։


Այդ վերջին երեկոյին Բեռնարները թողուցին Բարպայի Հիշողության մեջ անախորժ զգացություն։ Բարպան զարմացավ նույնիսկ, որ ֆրանսիացիներուն անվերադարձ մեկնումը ոչ միայն տխրություն չէր պատճառեր իրեն, այլ տեսակ մը ամոքում։ Այդ բոլորեն դառն Համ մը մնացեր Էր Բարպայի բերնին մեջ, իսկ Էմիլի մեծխոսիկություններր կգտներ պարզապես անտանելի։ Բարպան քանի մը անգամներ Հավատացեր Էր Էմիլի սուտ խոստումներուն՝ Վասիլը գտնելու և ազատելու մասին: Դառն Հուսախաբությունները Հառաջ բերեր Էին Բարպայի մեջ Հիասթափություն, որու տպավորության տակ ան, որոշ ատենե մը ի վեր, սկսեր Էր ճիշտ գնահատել պոռոտախոս Էմիլի և շահասեր Ժոզեֆինի բուն արժեքը։ Բայց այդ վերջին իրիկունը, երբ Բեռնարները իրենց տու-