Այս էջը սրբագրված է

ան Խաչիկին դառնալով և ֆրանսերեն, — փոխանակ ստրկամըտությամբ վարվելու, քիչ մը արիություն ցույց տայիք…

-- Բավակա՛ն է,— ըսավ Բարպան խստորեն,֊– ես իմ տանս մեջ եմ, պետք չունիմ ուրիշներու խրատներուն… —Օ՜հ, երթանք, բարեկամս, ուշ պիտի մնանք,— ըսավ Ժոզեֆինը սանդուղի գլխին:

Ոստիկանը, կարծես վերին աստիճանի հետաքրքրված, աչքերը կկոցելով կնայեր փոխնիփուխ էմիլին և Խաչիկին, որ, տագնապի մատնված, պաղ քրաինք կթափեր։

—Մենք կերթանք,— ըսավ էմիլը,— բայց մենք շուտով կուգանք, և եթե այս մարդուն,— ըսավ ան ձեռքը դնելով Խաչիկի ուսին,— բան մը պատահի, դուք անձամբ պատասխանատու կըլլաք։

Ոստիկանը թթու ժպիտով դարձավ Խաչիկին և մեկնեցավ իր ընկերոջը հետ, որ անայլայլ դեմքով կհետևեր այս տեսա֊ բանին։

—Մեր բանը բուրդ է,— ըսավ Բարպան Միհրանին, եբբ Բեռնարները մեկնեցան , և երկուքով բարձրացան սենյակ։

Միհրանը վերին աստիճանի մտահոգ էր, իսկ Վիկտորյան, որ մինչև այդ պահը չէր թափանցեր անցած֊դարձածին և սենյակը կարգի կդներ, հանկարծ կանգ առավ և անձկուտթյամբ հետևեցավ Բարպայի և Միհրանի խոսակցության։

—Մորեղբա՛յր,— ըսավ Միհրանը ինքնավստահ շեշաով, — շահասեր և խաբեբա մարդիկ էին…

—Վասիլին համար երես կուտայի, — մրմնջեց Բարպան, — հույս մըն էր…

Եվ ան մնաց մտախոհ։

—ես այսօր կերթսամ ոստիկանատուն,— ըսավ Բարպան պահ մը լռութենե հետո,— ներողություն կխնդրեմ, անուշ տեղը կկապեմ*:

—Մի երթար, մորեղբա՛յր, օգուտ չունի,— ըսավ Միհրանը — ժամանակները փոխված են, ես անգամ մը խորհրդակցիմ իմ ընկերներուս հետ:


  • Հաշտությամբ կվերջացնեմ: