Այս էջը սրբագրված է

սեին զինքը, բայց շատերը կհամարեին, որ ան իր հավասարակշռությունը կորսնցուցած է։ Անիկա սկսեր էր անփույթ ըլալ արդուզարդին, իր շրշապատին և օր մըն ալ, վերջապես, կամուրջին վրա բռնվեցավ։ Արտակը իր զինվորական վիճակը հաստատող որևէ թուղթ չուներ։ Տարին զինքը պահականոց և անկե ղրկեցին Չոռլուի կողմերը՝ բանակի օժանդակ ծառայության համար։ Արտակը չէր հայտներ, թե որու զավակն է, թե միջնակարգ կրթություն ունի, և իբր պարզ զինվոր զենք չէին կկոտրեր ճամփաներու վրա։ Անիկա գոհ մնացեր էր, որ զենք չէին տվեր իրեն, որովհետև այդ պարագային ստիպված պիտի ըլլար մերժել։

Արտակի ծնողքը քանի մը օր անտեղյակ մնացեր էին անոր պատահածեն, որովհետև ան հաճախ կբացակայեր, օրերով կանհետանար։

Չոռլուի մեջ Արտակը համակերպեցավ իր ծանր վիճակին և նույնիսկ համարեց, որ իր գլխուն եկածը աստուծո մեկ շնորհն է։ Ան գտեր էր հոգեկան սփոփանք իր ամենօրյա տաժանակիր աշխատանքին մեջ։ Առեր էին անոր հագուստները և փոխարեն տվեր էին ցնցոտիներ։ Գիշերները ան կպառկեր հասարակաց սրահին մեջ, խոտի վրա, որուն մեջ լուերը կվխտային, գարշահոտ և տնքացող գյուղացի զինվորներու հետ, որոնք եկեր էին Անատոլուի խորքերեն։ Նողկանքը կուլ տալով, անիկա իր փայտե գդալով քարավանային մեջեն կվերցներ և կուտեր պղտոր ապուրը, սրուն մեջ լոբիները, ոսպերը և նաև տառականները կլողային ։ Անիկա, կրելով ֆիզիկական տանջանքներ, կհամարեր, որ հոգին հետզհետե կանջատվեր և ավելի թեթևությամբ կսլանար դեպի աստված։

Ձյունին և բուքին, Ռումելիի բարձր լեռնադաշտերու մեջ չարաչար աշխատելով, Արտակր ա՛լ ավելի փարեցավ Ավետարանին, որ, իբր կրոնական գիրք, թողեր Էին իր մոտ։ Անոր պարզամիտ ընկերները նախ անտարբերությամբ վարվեցան այդ օտարոտի մարդուն հետ, հետո զարմացան այդ կրթված քաղաքացիին տարօրինակ պարզության և խոնարհության վրա: Քիչ ատեն հետո Արտակի դասակի զինվորները հարգանքով տոգորվեցան այդ երիտասարդին նկատմամբ