Այս էջը սրբագրված է

նույն, թե՚ հորը և թե տիկին Զարուհիին համար այդ բոլորը կթվեր երեխայական խաղ։ Բայց Արուսյակը բնավ երեխա չէր, անիկա իր ծրագիրը ուներ, որը կհետապնդեր բոլոր միջոցներով։

Արուսյակի դիտավորությունն էր իր ամուսնույն հետ երթալ տեղավորվիլ տիկին Զարուհիի տունը, և այդ պատճառով անիկա կզիջեր նույնիսկ անուշելու տիկին Զարուհին և Մաննիկը, որոնք՝ շողոքորթված հպարտ Արուսյակի ցույց տված մտերմութենեն, պատրաստ էին զիջող ըլլալու ամեն բանի մեջ։ Տիկին Զարուհին, վերջիվերջո, ինքը խոսեցավ Զարեհ էֆենդիին իր տան բնակարաններեն մեկը հատկացնել Կյուլենցին և կնոջը։ Գլխավոր վարձվորներեն մեկր արտասահ¬ ման գացեր էր, իսկ մյուս վարձվորները չէին վճարեր, օգտվելով մորաթորիոմեն։

—Ավելի աղեկ է, որ մերինները երթան նստին,— ըսավ տիկին Զարուհին,— այդպես ավելի վստահ կըլլանք, գոնե տանը պահպանությանը համար հավատարիմ աչք մը կունենանք։

—Թող այդպես ըլլա,— ըսավ ճիզվիտը, կարծես համակերպելով բուն տանտիրոջը,— կամքը ձերն է։

եվ Արուսակը Կյուլենցին հետ հեռացավ հորենական տունեն:


/1915-ի մարտ ամսու վերջերն Էր: Բարպան իրիկուն մը տուն, եկավ վերին աստիճանի հուզված։

—Բան մը կա, գլուխս շուրջը բան մը կդառնա կոր,–– թռավ անիկա։ Վիկտորյան սեղանը դրեր Էր, և սենյակին մեջ սաճի մանդալին վրա խաջվղ լորիան կքթքթար։ Օրը զով Էր, և վառելիքի խնայողության համար հաճախ Վիկտորյան համեստ կերակուր կեփեր սենյակի մեջ:

Այդ միջոցին Միհրանը տուն վերադարձավ։

—Մորեղբա'յր,— ըսավ ան,— մեր դպրոցը պիտի գոցեն։ Ֆրանսիացի ֆրերներու մեկնումեն հետո կոլեջը պիտի