Հանձնվեր նույն միաբանության պատկանող իտալացի ֆրերներու։
—Ատոր տակը բան մը կա,— ըսավ Բարպան։
—Իտալացիներն ալ պատերազմի պիտի մտնեն, — ըսավ Միհրանը,— դսաշնակիցներու հետ են։
-Ատ Բոլորը աղեկ,— ըսավ Բարպան,— բայց մենք ի՞նչ պիտի ըլլանք։
Անիկա պահ մը լուռ մնաց և հետո ավելցուց.
—Այսօր Իբրահիմը այս կ ալ մ ե ր ր տեսաէ Ի բրահիմ ր այն գաղտնի ոստիկանն Էր, որ բալկանյան պատերազմի ժամանակ, Լյուքսենբուգի սրճարանին մեջ, հանկարծ Բարպային երևցեր Էր, երբ իր ընկերներուն կխոսեր ֆրանսիական դրոշակի մասին։ Հետո Բարպան, այդ նույն Իբրահիմը, որուն անունը նոր իմացեր Էր, տեսեր Էր հաճախ ուրիշ կասկածելի մարդոց հետ։ Անիկա կդեգերեր արհեստանոցի շուրջը, հաճախ կհետևեր Բարպային։ Իսկ նույն այդ օրը Բարպան տեսեր Էր Իբրահիմը Թաթավլայի փաղոցներուն մեջ։
—Մորեղբայր,— ըսավ Միհրանը համոզիչ ձայնով,— պետք է դրոշակը ջնջել ։
Բարպան սկսած Էր ուշադրություն դարձնել Միհրանի խոսքերուն այն օրեն, որ ան հաջողեր Էր, Էմիլ Բեռնարի՝ ոստիկանին հետ ունեցած միջադեպի առիթով, սպառնացող վտանգը հեռացնել տալ իր թուրք րնկերներու միջոցով։
-ճիշտ է,— ըսավ Վիկտորյան,— այդ դրոշակը մեր գլուխը պիտի ուտե. տանիմ վառեմ կաթսային տակ։
—Մեյ մը սա դրոշակը բեր,— ըսավ Բարպան կնոջը։
Վիկտորյան սնդուկը բացավ և բարակ թուղթի մեջ ծրարված դրոշակը դուրս հանեց և տվավ Բարպային։
Բարպան հանեց թուղթը, բացավ դրոշակը և տարածեց սեղանին վրա։ Անիկա ակնապիշ կնայեր երեք գույներուն և հետզհետե կխորասուզվեր մտածումներու մեջ։ Անոր հիշողության մեջ կաղոտանային ոստիկաններու սպառնական և Իբրահիմի գարշելի դեմքերը։ Քանի Բարպան կնայեր այդ դրոշակին, այնքան, կարծես, կենթարկվեր տեսակ մը կախարդության։ Անիկա խոր հառաչեց։