Այս էջը սրբագրված է

Մութը սկսավ իջնել։ Անհամար ագռավներ թառեր էին նոճիներու կատարներուն. ուրիշ սև երամներ կհածեին շիկագույն երկնքին վրա՝ արձակելով չարագուշակ կռինչներ։

—Աս տարվան ալ ագռավնե՜րը,— ըսավ Ղուկասը։

—Պատերազմի դաշտերեն կուգան,— ըսավ Բարպան։

Երբ հասան Այազ Կափու, ուր կբնակեր Ղուկասը, անիկա առաջարկեց Բարպային գիշերը անցընել իր մոտ։ Խոստացավ Վիկտորյային լուր ղրկել։

Բարպան լուռ համաձայնեցավ։

Ուշ գիշերին, երբ Ղուկասի կինը և տղան քնած Էին, երկու ընկերները նստեցան բաց պատուհանին առաջ և սկսան ծխեր Գիշերվան աղոտության մեջ անոնք կտեսնեին Վոսփորի ծփուն ժապավենը։ Քաղաքին լույսերը մարած Էին թըշնամի սավառնակներու պատճառով, բայց երկնքի աստղազարդ կամարեն կտեղային լույսի կաթիլներ։ Հեռավոր փողոցներեն ձայն մը կուգար, որ երբեմն հեծեծանքի կնմաներ, երբեմն՝ վայնասունի։ Բարպային սիրտը սկսավ բաբախեր: Վախ չէ, որ կզգար ան, այլ ուրիշ դեռ անծանոթ, բայց բռնավոր զգացում մը։ Կարծես չարիքի բոլոր սահանքները բացված էին, և ան կհորզեր ամեն կողմերե։ Բարպան շատ լավ գիտեր, որ այդ վայնասունը ուրիշ բան չէր: Բայց եթե պահ պահապաններու եղերական կանչերը, որով զինվորական հրավերները կմունետիկեին փակ, մռայլ և իրենք իրենց մեջ ամփոփված խիտ թաղերու մեջ, ուր անսաստող զինվորցուներ կային թաքնված։

—Դուն աղեկ կընես,— ըսավ Ղուկասը Բարպային,- քանի մը օր չերևաս. Իբրահիմի աչքերուն չի հավնեցա:

—Ինչպե՜ս չերևամ,— ըսավ Բարպան հուսահատ։ — Տունը փարա չի կա, ծախելիք ալ չի մնաց։

Ղուկասը պիտի առարկեր, երբ ավելի մերձավոր փողոցե մը մունետիկի մը ձայնը մահվան սպառնալիքը արձակեց «անսաստողներուն» դեմ։

—Տուները արյուն կքրտնին կոր,— ըսավ Ղուկասը:

Հանկարծ պահ մը լռություն տիրեց. կարծես քաղաքը ամայացավ։ Բայց այդ ծանր լռությունը լի Էր ներքին ձայներով: Անտեր շուն մը ողբագին կաղկանձեց, և այն ատեն եր–