Այս էջը սրբագրված է

կու ընկերները զգացին, որ այդ լռությունը ծանրաբեռնված էր օրվան մեջ ըսված խոսքերով, շշուկներով, դեպքերով։

Ղուկասը ըսավ, որ իրենց հարևան տան մեջ բնակող թուրք կիները, որոնք երբեմն սրտակցությամբ կխոսեին իր կնոջը հետ, տարօրինակ բաներ կպատմեին։ Անցյալ օր գնչու կիներ գաղտագողի եկեր և բերեր Էին կանացի զարդեղեններ, որոնք կուզեին ծախել շատ ցածր գինով։ Զադեղեններ, որոնց վրա արյան հետքեր կային և սև կամ խարտյաշ մազեր ու թելեր։ Մայրը, այդ թրքուհիներուն կեսուրը, մերժեր Էր նույնիսկ նայիլ այդ առարկաներուն վրա և հարսերուն, որոնց ամուսինները ճակատն Էին, սպառնացեր Էր տունեն վտարել, եթե ուրիշ ատեն դուռը բանային այդ հարամզադեներուն. իսկ գնչու կիները, ինչպես գող կատուներ, սողոսկեր Էին դրացի տուները։

Բարպան սկսավ դողալ ամբողջ մարմնովը։ Հեռուեն լսվեցավ խուլ որոտումը հրետանիին, և շունը, որ պատուհանին տակ կեցեր Էր, վերստին սկսավ կաղկանձել, ինչպես եթե բան մը ունենար ըսելիք, ցավագին, քստմնելի, ահավոր բան մը,որ մարդկային շրթները չեն կրնար արտաբերել:

—Գետինը անցնիս, ուղուրսուզ հայվան,— գոչեց Ղուկասը և պատուհանը դոցեց։

Մինչև, առավոտ Բարպան չի կրցավ քնանալ։ Անոր հոգին լեցուն էր անձկությամբ և արհավիրքով։ Լույսը ծագելուն հագվեցավ և ուզեց դորս ելլել առանց տնեցիները արթնցընելու, երբ բնակարանին դուռը զարնվեցավ։ Բարպան հուշիկ քայլերով գնաց բանալու, բայց այդ միջոցին Ղուկասն ալ արթնցեր Էր և գիշերանոցով կվազեր դեպի դուռը։

—Դուն ետ քաշվեք, ներս գնա,— ըսավ ան Բարպային։ Դուռը զարնողը Միհրանն Էր. անիկա այլայլած Էր, դժգույն և խելակորույս երևույթ ուներ։ Միհրանը պատմեց,որ նախորդ իրիկունը, տեղի ունեցեր Էին զանգվածային ձերբակալություններ:

Անոնք երեքը քաշվեր էին Բարպայի պառկած սենյակը և հազար ենթադրություններ կընեին։ Միհրանը ըսավ, որ ոստիկան

մը եկեր, Բարպան հարցուցեր Էր։

-Ի՞նչ ըսավ,— հարցուց Ղուկասը։