Այս էջը սրբագրված է

—Ըսավ, թե բան մը ունի հարցնելիք,— պատասխանեց Միհրանը։— Ըսինք, ոը տանը չէ. «Հոգ չէ,— ըսավ,— ետքը կուգամ» և գնաց։

—Ատ ուրիշ բան ըլլալու է,— ըսավ Ղուկասը։– Եթե Բարպան բռնելու համար եկած ըլլային, պիտի հարցնեին, թե ո՞ւր է։ Հարցո՞ւց։

—Չէ՛, այդպես բան չի հարցուց,— ըսավ Միհրանր։– Երբ ըսինք, թե տանը չէ, ըսավ, թե կարևորություն չունի, ետքը կուգա, կամ վաղը։

Ինչքան որ մեծ փորձառություն ունեին մայրաքաղաքի ոստիկաններուն նուրբ խորամանկության մասին, Բարպան և Ղուկասը համոզվեցան, որ այդ առանձին եկող ոստիկանին այցելությունը լուրջ բան չէր։

Միհրանը կպնդեր, սակայն, որ մորեղբայրը պետք է պահվըտի։

—Տղա՛ս,— ըսավ Խաչիկը՝ իր բարի և տխուր աչքերը հառելով քեռորդուն,— ես ամենեն ավելի ճիզվիտեն կվախնամ։ Ան էր Վասիլր մատնողը,— ըսավ ան գրգռվելով։— Իմ գլխուս ի՞նչ պիտի դա, չեմ դիտեր, գիտցեք, որ ան էր մատնողը, իրեն ալ չի թողուք, թող աս ըլլա իմ կտակս։

Հետո ոտքի ելավ։

—Ո՞ւր ատանկ, բիզիմ քյոյլի,— ըսավ Ղուկասը։

—Ես հիմակ կերթամ ճիզվիտը կգտնեմ, քանի մը ոսկի առնելիք ունիմ, կառնեմ, կըսեմ հիվանդ եմ, բան մը կգտնեմ կըսեմ, ետքն ալ տեղ մը կքաշվիմ, կպահվըտիմ։

—Ասկից աղեկ տեղ կա՞,— ըսավ Ղուկասը,— մեր քով կմնաս։ Մեր երկու դրացիները թուրք են, մինակ կիները մնացեր են, անոնք ալ մեզի պես դերդլի մարդիկ են. պետք եղած ատենը նույնիսկ կօգնեն մեզի, ես կըսեմ կնոջս, որ քիչ մը բացվի անոնց, բանին էությունը հասկցնե։

Բարպան պնդեց, որ ավելի ապահով պիտի զգար, եթե մեյ մը երևար ճիզվիտին, հաշիվը մաքրեր, հետո պահվըտեր, իրեն այնպես կթվեր, որ այդ ավելի բնական է։

—Երեկ իրիկուն միասին էինք,— ըսավ ան,— մեզ տեսան, եթե անհետանամ, կկռահեն, որ քու տունդ եմ։

Օրը կիրակի էր։ Ղուկասը համոզեց Բարպան, որ գոնե կի-