Այս էջը հաստատված է

երիտասարդներեն մեկը գլխե հաներ էր աղախինը։ Երբ Վիկտորյան հայտներ էր երիտասարդին, որ հղի է, զինքը տունեն վռնդեր էին գողության մեջ ամբաստանելով և հետո․․․ հետո վիժեր էր երեխան և դայակին իսկ առաջնորդությամբ ինկեր էր, Ղալաթիռ վատաՀամբավ տուներեն մեկը, դարձեր էր այնտեղի մնայուն բնակիչ։

Վասիլը իր ուժեղ խառնվածքին բոլոր թափովը զգացեր էր քրոջը վիճակին նախատինքը։ Որրշեր էր վրեժը լուծել այդ բոլորին սկզբնապատճառ եղող անարգ երիտասարդեն, բայց ան մեկներ էր Եվրոպա իբր բժշկության ուսանող։ Վասիլին չէր ուզած երթալ գտնել իր քույրը այդ Վայրին մեջ և միայն Բարպա Խաչիկին բացվեր էր իր գաղտնիքի մասին։

― Դուն ինձ համար եղբորե և ավելի ես, Բարպա՛,― ըսեր էր ան հեկեկալով լացեր Էր Բարպայի ծնկներուն վրա․ հետո խնդրեր էր Բարպայեն, որ երթա, գտնե քույրը և դուրս հանե այդ տեղեն։

― Գնա՛, ըսե փոստալին, թող հեռանա, տեղ մը քաշվի ապրի. ես իրեն ամսական մը կկապեմ, բայց երեսը տեսնել չեմ ուզեր։

Բարպա Խաչիկը գացեր գտեր Էր Վիկտորյան, որ այն ասեն թխագեղ, վառվռուն աղջիկ էր։ Վճարեր էր անոր պատտաբեր, դուրս բերեր էր այդ պոռնկանոցեն, սենյակ մը վարձնել էր և պահեր էր անտեղ։ Ամեն օր գացեր էր այցելության և վեց ամիս հետո ամուսնացեր էր Վիկտորյային հետ։

Այդպես մարդ էր Բարպա Խաչիկը։