Այս էջը սրբագրված է

վեին իրենց բնակարանները և, իրենց դռները և պատուհանները պատնեշելե հետո, տրտմորեն կառանձնանային իրենց թշվառության մեջ։ Սակայն, Բերայի Մեծ փողոցին վրա հյուրանոցները և սրճարանները կշողշողային լույսերով։ Բազմաթիվ ավտոներ շարք կկազմեին մայթերուն առաջ։ Ամեն ազգի նոր հարուստներ, անգլիացի, ֆրանսիացի և իտալացի սպաներու հետ, անձնատուր կըլլային կերուխումի։ Շքեղ հագված պոռնիկներ, ոմանք դեռ անվարժ իրենց արհեստի պահանջներուն, անհագորեն սեղանակից կըլլային տղամարդոց և երբեմն կգլորվեին, հիստերիկ քրքիջներով, սեղաններու տակ։ Ոմանք ալ՝ իրենց ուժեն վեր գինովցած, հեծկլտալով կուլային և կճչային.

  -Մայրի՜կ, մայրի՜կ…
Երբեմն գինով սպաներ ոչ թե մեկ, այլ երկու, երեք կիներով 

կառանձնանային սենյակները։ Իրարու անծանոթ մարդիկ անմիջապես կմտերմանային և իրենց պոռնիկները կփոխանակեին, և կամ կերթային բախտախաղի սրահները, սկանդալներ կսարքեին, իրար կխաբեին, կխարդախեին և զվարճանալու համար կկատարեին ամենեն անարգ և ոճրագործ արարքներր։ Կ. Պոլիսը կտնքար գրավման բանակի ծանր ճնշումին տակ։


Վիկտորյան պատերազմի տարիներուն կորսնցուցեր Էր իր լավ պահված հասուն տարիքի կնոջ արտաքին փայաը և կարծես թե ուրիշ կին Էր, բայց ան չէր անդրադառնար իր անձին վրա կատարված այդ փոփոխության և խորապես տպա֊ վորվեցավ Բարպայի ֆիզիկական և բարոյական այլավախութենեն։ Առաջին օրերը, մանավանդ, Վիկտորյան հաճախ գաղտնապահես արցունք կթափեր և ձեռքերը ծունկերուն զար– նելով՝ կըսեր• - Ո՜ւր է Բարպան, չի կա այլևս մեր Բարպան։ 407