Այս էջը սրբագրված է

կալվին։ Անիկա կկասկածեր, որ իրենցմե մեկը մատնություն գործեր էր։ Խնդիրը այն էր, որ Աբդյուլռահմանը մատնանշողը եղեր էր դրսեն մարդ, իսկ վերակացու չավուշը սոսկալի տանջանքներու տակ համր մնացեր էր և ոչինչ չէր հայտներ դարբնոցի կազմակերպության մասին։ Վերջապես,անիկա զգալով, որ իր ուժերը կոպառին, թիթեղյա ըբրըխի բերնով փորը բացեր էր՝ անձնասպան ըլլալու համար։ Աբդյուլռահմանը փոխադրեր էին հիվանդանոց, և ոստիկանապետը պատվիրեր էր բժիշկներուն՝ ամեն միջոց գործադրել չավուշը բուժելու համար, որպեսզի կարենան անկե խլել հարկ եղած տեղեկությունները։ Բայց, հակառակ բոլոր ջանքերուն,փոեքր բորբոքվեր և նեխվեր էր. այն ժամանակ մահամերձ կալանավորը տարեր կախեր էին էմին էոնյուի հրապարակը, կուրծքին տախտակ մը կախած, որուն վրա գրված էր՝ «Հայրենիքի դավաճան»։

Այդ ահռելի օրերուն Միհրանի բարոյական նեցուկը հանդիսացեր էր Սաֆիեն ։ Ամեն կիրակի անոնք իրարու կհանդիպեին կամ թուրք գերեզմանատան մը խորքերուն մեջ, կամ ընկերոջ մը տանը, նախապես արված ժամադրության մը համեմատ Սաֆիեի միջոցով Միհրանը ծանոթացավ ուրիշ ընկերներու, որոնցմե ամեն մեկը անհնարին դժվար պայմաններու մեջ կաշխատեր։ Հաճախ կըլլային ձերբակալություններ և ամեն հավաքույթի Միհրանը կլսեր, որ իրեն ծանոթ կամ անծանոթ ընկերներեն մեկը կամ երկուքը անհետ կորսված են։

Աբդյուլռահմանի մահեն հետո Միհրանը ստանձնեց դարբնոցի բջիջին ղեկավարությունը։ Բոլոր ընկերները բորբոքված Էին զայրույթով և պատրաստ Էին ծանր զոհողություններու գնով արտահայտվելու, բայց Միհրանը կհորդորեր ընկերները և կբացատրեր ուժերը իզուր չի վատնելու անհրաժեշտությունը։ Անոնք կկարդային գաղտնի տպարաններե դուրս եկած թերթիկներ, որոնք կլուսաբանեին իմպերիալիսաական պատերազմի Էությունը և կպատվիրեին ամեն երկկիրներու պրոլետարիատի միացումը՝ սանձահարելու համար պատերազմ կերտողները։ Անոնք լսեցին Ռոմեն Ռոլանի և