Այս էջը սրբագրված է

այլև ծանր հոգեր և առաջին պահուն կարծեց, թե Մաննիկի այդ վարմունքը, որ իր մտածումին մեջ «խայտառակ» կորակեր, անտարբեր թողուց զինքը, բայց, հակառակ իրեն, նա¬ խանձի թունավոր զգացումը մտեր էր իր մեջ և կտանջեր զինքը: Անիկա սուր ցավով կմտածեր ,որ եթե ինքն ալ մաքուր հագված ըլլար և կարենար Մաննիկը հրավիրել թանկ ճաշարան մը, ան չէր մերժեր և նույնիսկ, թերևս, նախասիրություն կունենար իրեն համար։ Բայց ինչքա՜ն հեռու էր Մաննիկի նման աղջկան մը հարմար կավալերը ըլլալեն: Նույնիսկ կմտածեր ան, որ եթե Մաննիկը մեկ անգամ տեսներ այն խշտյակը, որուն վրա կպառկեր գիշերները, պիտի սոսկար և զզվեր իրմեն։ Անիկա արյուն֊ քրտինք կմտներ՝ օրնիբուն մուրճը զարնելով սալին վրա, և քրտինքոտ շապիկը կչորնար կռնակին վրա։ Բայց չէ՞ որ Սաֆիեն գիտեր այդ բոլորը, բայց խորապես կհարգեր զինքը։ Սաֆիե… Մաննիկ… Միհրանը կզգար, որ կսիրեր երկուքն ալ, բայց տարբեր զգացումներով։ Սաֆիեն իրեն չէր ներշնչեր երբեք նախանձի այդ սուր և խայթող զգացումը։ Միհրանը հիշեց, որ կսիրեր Մաննիկը ատելով և կատեր սիրելով։ Բայց Միհրանը երբեմն կզգար, որ եթե Մաննիկը իրեն նշան մը ըներ, ամեն ինչ կթողուր և կերթար անոր ետևեն, կփրկեր Մաննիկը այդ զզվելի սպաներու քմահաճույքներեն, կստեղծեր անոր համար համեստ, բայց մաքուր և պարկեշտ կյանք, և ամեն ինչ կներեր,ամեն ինչ կմոռնար առհավետ և ինչքան ալ հետագային առիթ ունենար բարկանալու անոր դեմ, երբեք, ոչ մեկ օր չէր հիշեցներ Մաննիկին այդ սպաները, անոր երեսին չէր տար երբեք այդ ամոթը։

Զինադադարը հայտնվեցավ Միհրանին հանկարծակի: Եր¬ կու շաբաթի չափ անիկա չէր տեսեր Սաֆիեն, և այդ միջոցին կատարվեր էր այդ պատմական դեպքին նախապատրաստությունը։ Միհրանը չէր տեսեր Սաֆիեն, որովհետև նոր ձերակալություններ կատարվեր էին, և պետք էր շատ զգույշ ըլլալ: Յոթ թուրք ընկերներ կխվեցան էմին էոնյուի հրապարակին վրա տնկված կախաղաններե:

Զինադադարը և դաշնակից զորքերու հաղթանակը ոչ միայն ամոքում հառաջ բերին Միհրանին մեջ, այլև տեսակ մը