Այս էջը սրբագրված է

պես հետո, հունաստան, Բալկանները, բայց, մանավանդ, Ֆրանսիա. ասոնց շարքին էր նաև դեմիրճի Հակոբը, որ կնոջը և զավակներուն հետ գաղթեր էր Ֆրանսիա։

Բարպա Խաչիկը Ֆրանսիա բառը լսելով՝ խուլ կհառաչեր և ակամա հույսի ցոլք մը կերևար անոր ավերված դեմքին վրա։

—Ամա՜ն, ճանը՜մ,— ըսավ օր մը Ղուկասը, հասկնալով Խաչիկի արտահայտության իմաստը,— թող երթան Եվրոպայի ալ համը առնեն։ Եվրոպա՜, Եվրոպա՜,— ըսավ ան՝ հետզհետե գրգռվելով,— իշտե ատ Եվրոպան մեզի եկավ, հոս է, դեմքը տեսանք, աղվոր մը կշտացանք…

Բարպայի մեկ հոնքը բարձրացավ ճակատին վրա, և ան՝ ատամներուն մեջ սիկարեթը սեղմելով, մրմնջեց.

—Իրենց երկրին մեջ ուրիշ են։

                              * 
                           *     *

Քանի օրերը կանցնեին և Բարպան շոշափելի կերպով կզգար, որ տուն վերադարձած է, նախկին ձգտումները և երազները կրկին կուրվագծվեին իր մեջ։ Անիկա նախանձելով կմտածեր անոնց վրա, որոնք Ֆրանսիա գացեր էին, անոր դեռ չի ձևակերպված ձգտումին ուժ տվին Յորկիին նամակները, ուղղված Միհրանին։

Յորկին, որ Ֆրանսիա անցեր էր, կնկարագրեր իր՝ բանվորի կյանքը և փարիզյան շրջանի բանվորներու պայքարը իմպերիալիստական պատերազմին դեմ և բանվորական իրավունքներու նվաճման համար։ Միհրանը անմիջապես պատասխանեց Յորկիին և ի փոխարեն մանրամասն նկարագրեց իրենց սկսած կոմունիստական շարժումը Թուրքիո մեջ։ Այդ նամակեն մասեը հրատարակվեցան «Յումանիտե» թերթին մեջ Յորկին կքաջալերեր Միհրանը՝ գրել ուրիշ թղթակցություններ, բայց այդ միջոցին արդեն Միհրանը կծրագրեր մեկնիլ Կ. Պոլսեն, երթալ միանալ Յորկիին։

Ռուսական հեղափոխության լուրերը ուժեղորեն կարձագանքեին Թուրքիո հառաջապահ տարրերու մեջ։ Ռեմզիի վերադարձեն հետո Միհրանը հաճախ ժոզովներ կունենար թուրք