Այս էջը սրբագրված է

ընկերներու հետ։ Անոնք կհավաքվեին շաբաթը մեկ անգամ Ստամբուլի շուկային մոտ, խանի մը մեկ սենյակին մեջ. ներկաներուն մեջ կային ամեն ասպարեզի մարդիկ՝ բժիշկներ, ուսանողներ, արտիստներ , բեռնակիրներ, ուսուցիչներ։ Ռեմզին կխոսեր անոնց հոկտեմբերյան հեղափոխության զարգացման և ծավալման մասին։ Երբեմն ալ Միհրանը կուտար տեղեկություններ, որոնք կստանար հեղափոխության կողմնակից հայերե և կամ Յորկիի նամակներեն։

Բացի Ռեմզին, Միհրանի նախորդ ընկերներեն մնացեր Էր միայն Նահատը, որ դժվարավ քարշ կուտար թոքախտավոր իր կյանքը։ Ռահմին սպանվեր Էր Գարդանելի ճակատին վրա, իսկ Տիրանեն ոչ մեկ լուր չի կար։

Այդ միջոցին Յորկին իր նամակներով Միհրանի ուշադրությունը կկեդրոնացներ Անդրկովկասի կացության վրա, որ կհամարեր պրոլետարական հեղափոխության հանգուցային կետերեն մեկը։ Յորկին գրեր Էր նաև վրանդելյան ինտերվենցիոն բանակի մասին եթե ինչպես ֆրանսիական պրոլետարիատը իր բոլոր միջոցներով կպայքատեր՝ ջլատելու համար ֆրանսիական կապիտալիզմի զինյալի միջամտությունը ռուսական հեղափոխության դեմ։

«Շուտով դուք կընդունիք,— կգրեր Յուրկին,— վրանգելյան նահանջող բանակի թափթփուկները Կ. Պոլսո մեջ…»։

Միհրանը ավելի սերտ հարաբերության մեջ մտավ այն հայ ընկերներու հետ, որոնք կապեր ունեին Թիֆլիսի և Երևանի հետ։ Այդ երիտասարդները կիսավարտ ուսանողներ Էին կամ ուսուցիչներ, նաև զանազան կատեգորիաներու պատկանող աշխատավորներ։ Անոնք կխմբվեին Ֆընդըգլըի մեջ, իրավաբանական համալսարանի նախկին ուսանողի մը սենյակը և երկարորեն կխոսեին ստացված լուրերու վրա և կմեկնաբանեին։ Զինադադարեն հետո, երբ տարագիրներու բեկորները հասան Կ. Պոլիս, անոնց թիվը ստվարացավ և առանձին խմբակներ կազմվեցան Ղալաթիո, Ստամբուլի, Սկյուտարի և այլ թաղերու մեջ։ Միհրանը, ամեն անգամ, որ հնարավոր ըլլար , կմասնակցեր այդ հավաքույթներուն, իսկ Ռեմզին ուշադրությամբ ու համակրանքով կհետևեր հայ ազգաբնակչության մեջ հառաջ եկած այդ շարժումին: