Այն նույն օրերուն, սակայն, երբ Հայաստանի ինկած դաշնակ կառավարության անդամները կհասնեին Կ. Պոլիս, Ռեմզնին իր ուշադրությունը դարձուցեր Էր Անատոլուի մեջ հառաջ եկած դեպքերուն և թուրք ազգային շարժումին վրա։ Անիկա օր մը ըսավ Միհրանին.
—Նախ՝ պետք Է ազատագրվինք օտար լուծեն, իմպերիալիստական պետություններու, բայց, մանավանդ, Անգլիո նվաճողական քաղաքականութենեն:
Միհրանը երիտասարդական ավյունով կցանկար, որ Թուրքիան ավելի առաջ նետվեր։
—Անգլիական իմպերիալիզմը,— ըսավ Ռեմզին խոհուն երևույթով,— Թուրքիո վրայեն կուզե իր թաթը երկարել դեպի հեղափոխական Ռուսաստանը։
Միհրանի անհամբերությունը հառաջ կուգար այն մեծ հավատքեն, որ իրեն կներշնչեին թուրք ընկերները։ Անիկա առիթ ունեցած Էր ճանչնալու ինչ որ կար թանձր խավարի մեջ ընկղմած թուրք ժողովուրդի մեջ։ Անիկա կհիանար Ռեմզիի և Սաֆիեի վրա և կմտածեր, թե ով գիտե ուրիշ ինչքա՜ ն թաքուն ուժեր կան, որոնք պատեհ առիթներով կարող են հայտնաբերվիլ։
Օր մը, վերջապես, Միհրանը հայտնեց իր կարծիքը Ռեմզիին և ըսավ.
—Անհամբեր եմ տեսնելու թուրք ժողովուրդը մյուս առաջավոր ազգերու շարքին, ես վստահ եմ,— ըսավ ան շառագունելով, -որ թուրք հեղափոխական աշխատաւվորությունը իր տեղը կգրավի միջազգային պրոլետարական բանակին մեջ:
Ռեմզին դեմքի վրա երևցավ իր դժվարին ժպիտը. անիկա գորովանքով նայեցավ Միհրանին, բայց մտածկոտ մնաց,հետ, կարծես սթափվելով խոհերե, ըսավ հանկարծ.
Դուն կուզեիր Ֆրանսա երթալ այնպես չէ՞:
Այո , կուզեմ երթալ , - ըսավ Միհրաը,— ըլլար Յորկիի մթնոլորտին մեջ, կոփվիլ ֆրանսական պրոլետարիատի պայքարին մեջ և իբրև մարզված զինվոր վերադառնալ այստեղ:
-Հարկավոր չէր քու այստեղ վերադարձդ,— ըսավ Ռեմ