Այս էջը սրբագրված է

մար եմ… Ինչու՞ դուն բանվոր դարձար, չէի՞ր կրնար շնորհքով երիտասարդ մը ըլլալ և ինձ հետ ամուսնանալ• բայց ես հիմա ինչպե՞ս ամուսնանամ քեզ հետ։ Միհրա՚ն, ո՞ւր պիտի բնակինք, ինչպե՞ս պիտի հագվիմ… Ինչու՞ չեք մտածեր այդ բաներուն և ինձի կվշտացնեք… Ես ի՞նչ ընեմ, որ Ալբերը քեզմե ալ, մամայես ալ ավելի բարի է. անիկա ինձ չի լացներ երբեք… երբ դրամ ստանա, ինձ ճաշի կհրավիրե և հետո, ինձ կպաշտպանե ուրիշներու հարձակումներեն… Անիկա ինձի ըսավ, որ հետս կամուսնանար.— ես իր ճաշակին հարմար կին եմ,— եթե կարելի ըլլաը, բայց այդ անկարելի է եղեր… ըսավ, որ իրենց երկրի օրենքներով, սպայի մը առած աղջիկը պետք է որոշ գրամօժիտ ունենա… Հանցանքը ի՞մս է, որ ատանկ օրենքներ կան աշխարհիս վրա… Ես ի՞նչ ընեմ, ինչպե՞ս ընեմ. մամաս մեյ մը կըսե, որ ես հիմար եմ, հանցանքը իմս է, մեկ ալ կըսե, թե բախտի խնդիր է, ուրիշ շատ աղջիկներ ամուսնացան սպաներու հետ, բայց մամաս չի մտածեր, թե ի՞նչ եղան ատ ամուսինները, ո՞ւր կորսվեցան Գերմանները և ավստրիացիները դացին, այդ կիներր հոս թողացին. վաղը մյուս օր ասոնք ալ կերթան… Ատանկ ամուսնությո՞ւն կըլլա, ավելի աղեկ չէ՞ ո՛չ խաբել, ո՛չ խաբվիլ… Դեռ ալ, երբ կըսեմ, թե Ալբերը ժանտիյ տղա է, իմ վրաս կբարկանաս…


Վերջապես, Մաննիկը հանդարտեցավ և սկսավ պայուսակի հայելիին մեջ դեմքի մասերը դիտելով, բրնձափոշիի օգնությամբ, արցունքներու գործած ավերները դարմանել։ Միհրանը չէր գիտեր ինչ բանի մասին խոսիլ և ցրվելու համար Մաննիկի տխուր տրամադրությունր, ըսավ.


—Կրնա պատահիլ, որ ես շուտով մեկնիմ Պոլսեն։


—Դեպի ո՞ւր,— հարցուց Մաննիկը անտարբերությամբ և շրթունքին կարմիրը նորոգելով:


—Ֆրանսա…


…Մաննիկին ձեռքը անշարժացավ, և ան ակնապիշ նայեցավ Միհրանին, հետո աղերսական ձայնով ըսավ.


—Ինձի ալ հետդ տար, Միհրա՛ն… հետդ տար ինձի… եթե նույնիսկ մամաս չուզե, ես կուգամ քեզ հետ, միասին կփախինք, չըլլա՞ր, Միհրա՚ն… Օ՜Հ, ինչ լավ կըլլա,—ըսավ ան՝