Այս էջը սրբագրված է
Բարպան հարցական նայեցավ Ղուկասին։
—Բոմոնթիի ֆաբրիկայի գարեջուրը փոխադրող կառքերը նորոգելու համար առանձին աշխատանոց մը բացեր են. կըսեն կոր՝ բանվորներու պետք կա։
Ղուկասը պահ մը լռեց և հետո ավելցուց.
– Ուզածնին պարզ բանվոր Է։
—Հոգ չէ,– ըսավ Բարպան։
—Ես ալ ընդունեցի,— կմկմաց Ղուկասը,— քիչ մը տըռտըռացին մեր տարիքներու համար, բայց ետքը համաձայնե- ցան, ըսին, որ կփորձեն։
Ղուկասը դառնորեն ժպտեցավ։ —Մեր օրը անցեր է, Բարպա՛, հիմակ ամեն բան մեքենայով կընեն կոր. կյանքը․ փոխվեր է մենք մնացեր ենք… երանի անոնց, որ իրենց օրին և ժամանակին գացեր տեղեր֊ նին տեղավորվեր են։
—Հոգ չէ,— ըսավ կրկին Բարպան և աշխուժով տեղեն
ելավ Ղուկասին համար ալ խահվե մը եփելու։
Ղուկասր գրպանեն հանեց ձիթապտուղի կորիզներով շին-
ված համրիչը և սկսավ հատ֊հատ խախտել կապին վրա,
—Շաբաթական վաթսուն ղրոշ թղթադրամ կվճարեն կոր,— ավելցուց Ղուկասը վհատությամբ,— չոր հացի մը փարա է։
—հոգ չէ,— ըսավ երրորդ անգամ Բարպան՝ մեկ հոնքը բարձրացնելով։
Բարպան այդ պահուն չէր մտածեր ,որ հասուն տարիքի մեջ ինքը՝ վարպետ երկաթագործ, կվերածվեր հասարակ բանվորի, որովհետև անգործությունը ղինքը բարոյապես կկազմալուծեր և կարոտը ուներ սալին և մուրճին։ Անիկա հաճախ կդեգերեր այն թաղերը, ուր արհեստավորներ կային, և անսահման ափսոսանքով կդիտեր հնոցներու առաջ աշխա¬ տող երկաթագործները։ Արհեստանոցներու հատուկ մթնոլորտը, աշխատանքի թափին մեջ եղող բանվորին ճիգերը իրեն կներշնչեին տեսակ մը ֆիզիկական հուզմունք, որուն կհաջորդեր թանձր տխրություն։
Բարպան, ուրեմն, ուրախությամբ ընդունեց Ղուկասի առաջարկած գործը, անիկա կմտածեր նաև, որ վաթսուն,