ղրուշ թղթադրամ աշխատավարձը չնչին բան էր, Հացին օխան վեց ղրուշ էր, բայց «հիչեն աղեկ էր», օգնություն մըն էր Միհրանին ե Վիկտորյային, որոնք իրենց կաշի են դուրս կուգային տունը պահելու համար։ Իսկ այդ բոլորեն դուրս Բարպան համոզված էր, որ գործերու կազմակերպիչը և հսկողը շուտով կանդրադառնար իր վարպետ և ճարտար երկաթագործի հատկություններուն և համապատասխան դիրք կստեղծեր իրեն։
Առավոտ կանուխ Բարպա Խաչիկը ելավ, հագվեցավ և գնաց գտավ Ղուկասը՝ միասին երթալու համար Շիշլիի գարեջրատան ֆաբրիկան։
* * *
Կյանքը առժամապես վերակազմվեր էր Բարպա Խաչիկի համար։ Ամեն առավոտ կանուխ ան կելլեր անկողնեն, դպրոցականի փութկոտությամբ կհագվեր, սուրճը կխմեր հապճեպով և կնետվեր փողոց։ Անիկա քալելով կերթար Շիշլի, տրամվայի ծախքը խնայելու համար, և շատ անգամ, դեռ արհեստանոցը չի բացված, ինքը կեցած կըլլա դռանը առաջ։ Քիչ հետո կհասներ Ղուկասը։ Բարպան նշմարեր էր, որ Ղուկասի վրա ծանր կճնշեր պարզ բանվորի կյանքը։ Անիկա ծերացեր էր և խորշոմեր էր։ Մշտատև հարբուխներեն կարմրած քիթը կցցվեր անոր նիհարած դեմքին վյրա և ծաղրական նկարագիր մը կուտար անոր վհատ արտահայտության։ Առավոտ մը Ղուկասը ըսավ Բարպային.
—Աս շուները մեզ կշահագործեն կոր։
Քանի մը օր առաջ թուրք բանվոր մը, Կադրին, հրավիրեր էր Բարպան և Ղուկասը ներկա ըլլալ ժողովի մը, հավաքվեր էին սրճարան մը, և այնտեղ թուրք, հայ և հույն բանվորներ խոսեր էին գործատերերու չարաչար շահագործության մասին:
Կադրին բարեկամացեր Էր Բարպայի հետ խոսակցության մը ր ր ընթացքին, անիրավված բանվորի մը գործին առիթով:
Գանգատիլը օգուտ չունի,– ըսեր Էր Բարպան,– պետք է կազմակերպվիլ և կազմակերպված ուժերով պայքարիլ չարագործման դեմ: