Այս էջը սրբագրված է

ռաչելով,— մարդիկ ազատ են, օրենք կա, կանոն կա, իսկ այստեղ…

 —Այստեղ քու այդ եվրոպացիներդ են, որ մեր բերանը

կզոցեն,— ըսավ Ղուկասը,— եթե շահագործում ըսենք, բանվոր դասակարգի խոսք ընենք, անոնց ինչ ըլլալը ես աղեկ մը հասկցած եմ, հորերնուն, մորերնուն գերեզմանին քֆրես, չլսելու կուտան, բայց մեյ մը ատյանը ելիր և շահագործման խոսք ըրե, կտեսնես…վազ անցիր, ճանը՚մ,—ըսավ ան՝ անհաստատ շեշտով,— մենք մեր հացին փարան վաստկիլը նայինք…

 Այդ խոսակցութենեն հետո, սակայն, Բարպան անդրադարձեր Էր,

որ Ղուկասը երիտասարդ ընկերներուն հաճախ մեծաբարբառ կխոսեր այն երանելի ժամանակներու մասին, երբ Էսնաֆություն կար, և Էսնաֆը իր հավաքական ուժերով, եթե ուզեր, տեր ու տիրական կդառնար կացության։

 Բանվորները հետաքրքրությամբ կլսեին Ղուկասի խոսքերը:

Երբեմն նույնիսկ կընդհատեին զինքը և հարցումներ կուղղեին։ Ղուկասը սկսավ հաճախել բանվորներու սրճարանները, ուր թրքերեն կպատմեր, զինքը շրջապատող բանվորներուն, Էսնաֆության շրջանեն հերոսական արարքներ, թուրք, հայ և հույն արհեստավորներու կողմե համերաշխության դրվագներ, անձնազոհություններ, խիզախություններ։

 —ՈՒստա,— կըսեին բանվորներԸ Ղուկասին,— հիմակ

Էսնաֆաթյուն չի կա, բայց ուրիշ բան կա…

 —Ի՞նչ կա, ճանը՛մ, բան մըն ալ չի կա,- կըսեր Ղուկասը։

—Բանվորություն կա, ուստա,— կըսեին իր խոսակիցները Երրեմն Բարպան կընկերանար Ղուկասին և լուռ կլսեր խոսակցություները հակառակ որ անիկա երբեք բառ մը չէր ըսած պատերազմի միջոցին իր կրածներու մասին, բոլոր բանվորները գիտեին, որ անիկա վերադարձած էր աքսորե, և ամենքն ալ հագանքով կվերաբերվեին անոր կրած տառապանքներու հանդեպ: Իսկ Բարպայի բացակայության Ղուկասը կխոսեր իր հին ընկերոջը մասին, և ամենքը գիտեին, որ անիկա դիրք ունեցող արհեստավոր եղած Է, թե ինչու Բարպա

28 Բարպա Խաչիկ