Այս էջը սրբագրված է

կոչեր էին զինքը և թե անիկա միշտ պաշտպանած է աշխատավորները՝ առանց ազգի խտրության: – Տեսա՛՛ր մի մարդը,— կմրմնջեին բանվորները։


Արհեստանոցի գործավարը, Մինաս էֆենդին, քառասունն անց մարդ մըն էր, որ դաժանությունը կհամարեր իր գործին անհրաժեշտությունը։ Նիհար, միջահասակ, չեչոտ դեմքով, մանր աչքերով, որոնցմե մեկուն վրա գորշ արատ մը կար, անիկա միշտ խոժոռ էր, սրտնեղ և առիթ չէր փախցներ՚ անախորժ խոսք ընելով, սաստելով կամ իր գրպանի տետրակին մեջ տուգանքներ արձանագրելով, ծանրորեն զգացնելու իր իշխանությունը:

Ծո՚, իր հորը ծառաները չենք,— կըսեին բանվորները,

ըմբոստանալով գործավարի վարմունքեն։

—Ժանգոտ երեսը, որ տեսնես, գործդ օրերով թերս կերթա,

— կըսեին ուրիշները։

 Մինաս Էֆենդին դժկամությամբ ընդուներ Էր Բարպան,

ըսելով, թե ծեր Է, և ամեն անգամ, որ կանցներ արհեստանոցեն, հեռուեն կլրտեսեր, որպեսզի որևէ պատճառ գտներ՝ հիմնավորելու համար իր աննպաստ կարծիքը։

Բայց Բարպան եռանդով և խղճմտությունով կաշխատեր:

Անոր բազուկները ամուր էին և ճարտար։ Ընդարձակ արհեստտանոցին մեջ, որ լուսավորված էր էլեկտրական լամպերով, ուր հնոցներու փքոցները կշարժեին մոտորներով, Բարպան, հետզհետե ինքզինքրը տեր ու տիրական կզգար կացության և երբեմն կմիջամտեր վերակազմակերպելու աշխատանքը:

 Բանվորները կսիրեին այդ լռակյաց և խորշոմած մարդը,

որ իրենք ալ սորվեր էին Բարպա կոչել և որուն բարությունը կզգային անոր խաժ աչքերուն մեջ։

 Մինաս էֆենդին, որ արհեստեն բան չէր հասկնար.—

սնանկացած նախկին առևտրական էր,— օր մր խստորեն հանդիմանեց Բարպան։ —Խաչի՛կ,— ըսավ ան,— քեզի ի՜նչ ուրիշին աշխատանք 434