հայտած ընկերական ջերմ զգացում ր։ Այդ միջոցին երևցավ նաև Ղուկասը։
—Բարպա՛ ,— ըսավ անիկա կես-հանդիմանական շեշտով, — ատե՞նը գտար բոյ քաշելու։
Բայց անմիջապես ան զգաց բոլոր բանվորներու ցասումը, գործավարին անզորությունը անոնց միացած ուժին դեմ և, ֆեսը ճակտին վրայեն ետ քշելով, գոչեց•
-Կեցցե՛ք, յաշա՛… ես ձեզի ի՞նչ կըսեի կոր… կեցցե՜ կենաֆը… Ղուկասի վտիտ կոկորդին վրա ադամագունդը կբարձրանար և կիջներ , և ան երկար թևերը կոր շարժումով մը կթափահարեր, կարծես բազմություններ հավաքելու և ոտքի հանելու համար։ Ղուկասը գործի մեջ հագած Էր հին, գունաթափ ռեդենգոտ մը, որուն ետևի պոչերը անոր անսովոր և ընդոստ շարժումներու ընթացքին վեր֊վեր կբարձրանային և կիյնային,ընդգծելով անոր ծերացած հոգուն անուժ թևաբախումնները։
—Կեցցե՛ք,— գոչեց անիկա անգամ մըն ալ և բռունցքը ցույց տալով գործավարին, որ դանդաղորեն և զգուշությամբ կհառաջանար։
—Ամեն մարդ իր գործին գլուխը անցնի,— գոչեց հանկարծ Մինաս Էֆենդին։
Բանվորները՝ լուռ, խոժոռ և սպառնական, նայեցան անոր, և ոչ ոք տեղեն չի շարժեցավ։
—Ամեն մարդ իր գործին,— կրկնեց Մինաս Էֆենդին ապա թե ոչ ես իմ ընելիքս գիտեմ…
—Ւ՞նչ, ի՞նչ կրնաս ընել,— ըսավ հույն երիտասարդ մը՝ դեմքը մոտեցնելով անոր դեմքին։
—Ի՞նչ կրնամ ընել… հը՛… հիմակ մոտի իտալական պահականոցը մարդ կղրկեմ, կիմացնեմ, որ ֆաբրիկային մեջ խռովություն կա. ձեր մորը կլացնեմ ես,— ըսավ ան հետրզհետե գրգռվելով,— դուք ինձի չեք ճանչնար դեռ…
Խռնված բանվորներու շարքերեն բարձրացան բողոքի և զայրույթի աղաղակներ։ Ընդհանուր ժխորի մեջ, Բարպան կտեսներ, թե ինչպես թուրքերը կհամոզեին հայ և հույն բանվորները առաջ չնետվիլ։