Այս էջը սրբագրված է

—Դուք հանդարտ կեցեք,— կըսեին անոնք։— Մենք պետք Է մաքրենք ձեր ալ, մեր ալ հաշիվը։ Այդ միջոցին թուրք բանվոր մը կպոռար Մինաս Էֆենդիին երեսին.

—Իտալացիները կկանչե՞ս, հա՞, Ի՞նչ կկարծես, մենք ամենքս ալ սատկեցա՞նք, մարդ չի մնա՞ց, նամուս, պատիվ չի չնա՞ց աս անտեր երկրին մեջ… Մենք շուտով քու բերնիդ փայը կուտանք, քեզի պեսներուն խերը կանիծենք շուտով… Տեսնենք ինչպե՞ս քու իտալացիներդ օգնության կհասնին քեզի, երբ մեր ժամը հասնի… Քեզի պես շուներուն գերեզմաններն անգամ աղբանոց կդարձնենք, հերիֆ…

Այս խոսքերը լսելով, Մինաս Էֆենդիին դեմքը սպառնականեն փոխվեցավ սարսափի արտահայտության։ Անիկա,հանկարծ, իր կրունկներուն վրա դարձավ և, արհեստանոցին մեջ բազմաթիվ անգամներ սայթաքելով, արագ հեռացավ։

Ծաղրական և արհամարհական ճիչեր բարձրացան, մինչ ոմանք անընդհատ կգոչեին.

—Յուհա՜, յուհա՜, յուհա՜…

Ոմանք ալ իրենց կամքը կարտահայտեին.

—Մենք չենք ուզեր այդ հերիֆը, մեր գործավարը թող Բարպան ըլլա, մեր վարպետը Բարպա Խաչիկն Է։ —Կարդաշլար,— ըսավ Կադրին բամբ ձայնով,-մենք բանվորներ ենք, ստրուկներ չենք. մեր բազուկներու ուժով, մեր աշխատանքով մեր հացը կշահինք. ոչ ոքի առաջ գլուխ ծռելու պետք չունինք, մենք մեր իրավունքները և մեր պատիվը կպաշտպանենք ամեն գնով, նույնիսկ կռվով… Հայ և հույն տարեց բանվորներ՝ հետզհետե անջատվելով խռնված բանվորներեն, փսփսալով կխոսեին իրար հետ։

—Ասոնց լեզվին տակը բան մը կա,— կըսեր ատամազուրկ նախկին ատաղձագործ մը։ ՝ - Ես խռովության հոտ կառնեմ կոր, Գալուստ աղա,— սւրձականքեց ուրիշ մը,— արաբանիս քաշենք։

Մեկ֊մեկ տարեցները սկսան հեռանալ՝ բացի Ղուկասեն, որ զմայլած կնայեր Կադրիին։ Իսկ Բարպան՝ խոժոռած և մտամփոփ, միջոց մը կփնտրեր իր պատճառով հառաջ եկած հուզմունքին վերջ դնելու համար։