Այս էջը սրբագրված է

Կադրին հանկարծ նշմարեց, որ իրարանցում կար հավաքված բանվորներուն մեջ։ Ոմանք որևէ առիթով դուրս կնետվեին, ոմանք ալ, թեև դեռ կանգնած, անորոշ նայվածքով կնայեին աջ ու ձախ։ Այն ժամանակ Կադրին իր խոսքը ընդհատեց և տեսնելով, որ խումբ մը բանվորներ իր ընդհատումեն օգուտ քաղելով կհեռանային, նշանակալից ակնարկով նայեցավ իր շուրջը մնացած ընկերներուն և հուսահատական շարժում մը ըրավ։

Դուրսը, զույգ֊զույգ կամ փոքրիկ խումբերով, հին ալհեստավորները կերթային խոսակցելով։

—Աղբա'ր,— կըսեր քառասունը անց երկաթագործ մը իր ընկերոջը,— ատ Ղուկասը խելառին մեկն Է. ասչափ տաք, պաղ անցավ մեր գլխեն, նորեն անոր խելքը գլուխը չեկավ։ —Իմ ինչո՞ւս Է պետք ատ բոլորը,— կըսեր անոր խոսակիցը, -չոլուխ֊չոճուխիս հացի փարա մը հանեմ, ուրիշ բան չեմ ուզեր։

—Ժամանակները փոխված են, Մարտիկ աղա,— գոչեց ուրիշ խումբե երիտասարդ մը,— հիմա հացդ ալ կռվով պիտի վաստակիս։

—Ես կռվի գլուխ չունիմ, աղբար,— ըսավ հույն նախկին արհեստավոր մը, որ առանձին կքալեր,— բայց արդար բան Էր ան շունն ալ իր տեղը նստեցնել։ —Բարպան յաման մարդ Է, հա՜,— կըսեին ուրիշները և Բարպայի անցյալեն կպատմեին տարօրինակ դրվագներ։

Բանվորներեն շատերը լեցվեցան սրճարանները և աղմուկով կխոսեին պատահած դեպքին վրա։ «Բոմոնթիի երկաթագործները գործադուլ ըրեր են»։ Այս լուրը անցավ գարեջուրի ֆաբրիկայի բանվորներու մեջ, արհեստանոցները, սրճարանները և ուրիշ ֆաբրիկա֊ ները։

Կարծես թե մայրաքաղաքի աշխատանքային բոլոր կեդրոններու մեջ թարմ շունչ մը մտավ• հին ու նոր բանվորներ, բանակե վերադարձած զինվորներ, որոնք լծվեր Էին աշխատանքի, սկսան մտածել իրենց իրավունքներուն վրա. և իրիկունները երկարորեն կխոսեին սրճարաններու՝ մեջ տեղի ունեցած և տեղի ունենալիք դեպքերու մասին։