Այս էջը սրբագրված է

րով։ Անիկա լվացքը ըրավ, տունը վերեն վար մաքրեց և ցավելով կմտածեր, որ կերակուր պատրաստելու համար տունը բան չուներ, երբ Բարպան վերադարձավ։ Քիչ Հետո եկավ Միհրանը։ Անոնք, երեքով, սենյակին մեջ նստած, պահ մը վայելեցին միասին ըլլալու հաճույքը, հետո Միհրանը մեկ ոսկի թղթադրամ տվավ Բարպային, որ գնումներ ընե իրիկվան ճաշին համար։

Հաճախ Վիկտորյան մեղմորեն կհանդիմաներ Միհրանը, որ գրպանը եղած դրամը կուտար մորեղրորը։

—Ճանը՛մ, Միհրա՛ն,— կըսեր Վիկտորյան,— դուն գիտես, որ Բարպային ձեռքը բաց է, դրամ խարճել չի գիտեր. ինձի տայիր, ես հազար բան կընեի մեկ ոսկիով։ Այդ իրիկունն ալ Վիկտորյան ուզեց հիշեցնել Միհրանին իր պատվերը, բայց իր այդ մտադրության համար զղջալով, ըսավ տխրությամբ.

—Բարպան Հիմակ բոլոր տվածդ կծախսե, սորված է, Հե՜յ գիդի ժամանակներ… Բարպան ալ ատանկ պիտի ըլլա եղե՜ր… Վա՜խ, վա՜խ, վա՜խ… անիկա քու ձեռքեդ փարա պիտի առնե եղեր ուտելիքի համար… Գրված տեսնեի, չէի հավատար, Միհրա՛ն, ա՜խ քայմենի՜… ինչ Հավեսներ ուներ, ինչեր կմտածեր քեզի Համար, յոթը օտարներու համար… հիմակ ինքը պատառ մը հացին կարոտ մնաց, վա՜խ, վա՜խ, վա՜խ…

Հետո Վիկտորյան զարմացավ, որ շաբաթ օրով Բարպայի քով բնավ դրամ չի կար։ Անիկա այդ օրը կառներ իր շաբաթականը։

—Բան մը կա, Միհրան,— ըսավ Վիկտորյան,-Բարպան բան մը ունի, բայց ուրախ է…

Ամեն իրիկուն, Թաթավլայի շուկային մեջ, շրջիկ վաճառողներ, երկու շարքի վրա կանգնած, կծախեին զանազան ապրանքներ։ Բարպան մեկ օխա սկումրի առավ՝ կասկարայի վրա եփելու համար։ Հետո գնեց բողկ և ուրիշ կանանչներ, կարմիր սոխ և մեկ օխա խաղող։ Անիկա Հանդիպեցավ ծանոթներու, որոնց Հետ պահ մը խոսեցավ հին օրերու վստահությամբ։ Ամենքն ալ կզգային, որ Բարպա Խաչիկի ողնաշարը կշտկվեր, նոր մարդ կդառնար։