Այս էջը սրբագրված է

Թեթև անձրև կուգար, և Միհրանին ու Բարպային կոշիկները,

ինչպես և ձեռքերը ցեխոտած էին։

—Ճանը մ, Բարպա՛, ոտնամաններդ հանե,— ըսավ Վիկտորյան,— տունը֊տեղը այսօր նոր մաքրեր եմ։ Բայց Բարպան ոչ մեկ բան չէր լսեր։ Կարծես այդ թիթեղյա արկղը իր մեջ կպարունակեր իր բոլոր տանջանքները. իր անկումը, Բարպա Խաչիկի մահը, բայց հրաշքով այդ բոլորը դարձեր էին հուսավետ ուրախություն, Բարպա Խաչիկի հրաշալի հարությունը…

 Անիկա կբարձրանար սանդուղներեն հանդարտ և ամուր

քայլերով, ցեխոտ և ժանգոտած արկղը դրկած կուրծքին վրա, ինչպես թանկագին գանձ։

 Բարպայի ետևեն կբարձրանային Վիկտորյան և Միհրանր, 

գուլպաներով և երբ սանդուղին գլուխը հասան, Վիկտորյան ըսավ փղձկած ձայնով. — Չոճուխի պես մարդ է… անոր սիրտը ե՛ս կճանչնամ միայն։ Եվ հորդառատ արցունքը թափեցավ Վիկաորյայի այտերուն վրայեն։


 Սենյակին մեջ, խախուտ ոտքով սեղանին վրա, արկղը

բացին, պարպեցին մգլոտած թուղթերը և, վերջապես, դուրս հանեցին թաղված եռագույն դրոշակը։

 Անիկա գունատեր էր և կորսնցուցեր էր իր վառ գույները.
ծալքերուն տեղը մաշվեր էր և մգլոտեր, բայց Բարպայի
աչքեն կվրիպեին այդ մանրամասնությունները։ Անիկա

հապճեպ շարժումներով վերցուց արկղը, սեղանը մաքրեց թդթի կատորներեն և դրոշակը տարածեց սեղանին վրա։ Հետո գնաց նստաեցավ բազմոցին վրա, ծխախոտին տուփը հանեց և սիգարեթ մը ոլորելով՝ ըսավ կնոջը•

Վիկրորյա՛, բան մը չունի՞ս պահած, մեջտեղ հանե,

թող չոճուխը ուտե,—և ժպտելով նայեցավ Միհրանին։

 Բան մըն ալ չունիմ, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան

հանցավորի պես։ 449