Այս էջը սրբագրված է

—է՛հ, անանկ է նե, մեզի խահվե մըն ալ եփե,— ըսավ Բարպան և այլևս անձնատուր եղավ իր երազանքին։

 Անիկա երբեմն գաղտագողի ակնարկներ կնետեր գունաթափ 

դրոշակին վրա, և անոր մտքին կներկայանային անցյալ օրեր, որոշ պահեր։ Կարծես սենյակը շքեղություն ըսաացեր էր, և ան իր մտքի աչքերով կտեսներ Ժոզեֆինը, այլևս գոյություն չունեցող հայելիին առաջ, որ մատի ծայրով կհարթեր դեմքի շպարը, և կլսեր անոր երգող ձայնը, որ կըսեր իրեն.

 —Ինչ ազնիվ մարդ եք դուք, մոսյո Հաշիկ…
 


 Կիրակի առավոտ, ժամը տասնին ատենները, Բարպա

Խաչիկը և Միհրանը դուրս ելան տունեն։ Վիկտորյան, կանգնած դռանը սեմին, նայեցավ անոնց ետևեն, մինչև որ անկյունը անցան, հետո պահ մը խոսակցեցավ մեկ կամ մյուս հարևանուհիին հետ, որոնք կամ պատուհանին, կամ դռանը աոաջ կեցած կհետևեի, փաղոցի անցուդարձերուն։ Վիկտորյա, տուն պիտի մաներ, երբ անկյունի հույն նպարավաճառի աշկերտը, տոնական հագուստները հագած և լամբակը զարդարած հորտանսիայի կապույտ ծաղիկով, մոտեցավ Վիկտորյային և շուրջանակի ակնարկներ նետելով պատուհաններու առաջ և սեմերու վրա երևցող կիներուն, ըսավ ուրախ ձայնով.

  Կալիմերա, տիկի՛ն, մեր աչքերը լույս…Հելլենները

հաղթանակ տարեր են Սակարիայի վրա։

 Վիկտորյան չի հասկցավ նպարավաճառի աշկերտին տված 

լուրին իմաստը, որովհետև ամբողջ օրերով կլանված ըլլալով ծանր հոգերով և սպառիչ ֆիզիկական աշխատան¬ քով, առիթ և ժամանակ չէր ունեցեր հետևելու Փոքր Ասիո մեջ տեղի ունեցող դեպքերուն։ Իսկ այդ պահուն ան բոլորովին զբաղած էր ճամփորդության պատրաստություններով: «Ինձի ի՞նչ», մտածեց անիկա, բայց տեսավ, որ հարևանուիները ալեկոծվեցան և պատուհանե֊պատուհան սկսան շաղակրատել։ նպարավաճառի աշկերտը անցավ և ուրիշ տու 160