—Թող անցընեն,— ըսավ Բարպան՝ անմեղ մարդու hանհգստությամբ։
Վերահսկիչը պահ մը առանձին խոսելե հետո պաշտոն-
յային հետ, մոտեցավ ՄիՀրանին։
—Վերջին անգամ երբ է, որ սահմանեն անցած եք
Ֆրանսա։ —Առաջին անգամ է, որ կճամւիորդեմ,— ըսավ Միհ- բանը։ —Սուտ մի խոսիք, ավելորդ է,— ըսավ վերահսկիչը խստությամբ,— շատ լավ ֆրանսերեն կխոսիք գաղթականի համար։ —Ինչո՞ւ սուտ խոսիմ,— հարեց ՄիՀրանը հազիվ զըսպ– ված բարկութունով։ ֊ Այդ արևելքցիներու սովորությունն է• սկզբունքով սուտ կխոսին։ —Ինչո՞ւ, ինձ կվիրավորեք,— ըսավ ՄիՀրանը՝ ձայնը բարձրացնելով։ Վերահսկիչր տաքացավ և ձեոքովը նավահանգստի կող¬ մը ցույց տայլով՝ գոչեց. —Բավական է… եթե պարոնը դժգոհ է Ֆրանայեն, կխնդրեմ… վերագարձեք ուրտեղեն որ եկած եք։
Բայց այդ միջոցին երկրորդ պաշտոնյան, որ ուրիշ սըն֊
դուկ մը կքններ, տեսնելով կարմիր կտորի մը ծալքը, որը կարծեց արևելյան շալ կամ որևէ նման բան, բացականչեց. —Ա՛հ, ահ…
ՎերաՀսկիչը գնաց պաշտոնյային մոտ։ Բարպան թեթև մը խոժոռած կհետևեր քննությանը, բայց
երբ պաշտոնյան ձեոքը դրավ այդ կարմիր ծրարին վրա, վաղուց ի վեր անհետացած ժպիտը ճառագայթեց անոր դեմ- քին վրա։
Պաշտոնյան կտորը քաշեց և բանալով, ապշությամբ տե¬
սավ, որ ձեռք բերածը գունատված և իր ծալքերուն վրա ժանգով մաշված ֆրանսիական դրոշակ մըն էր։
Բայց անիկա, փոխանակ մեղմանալու, ջղագրգռվեցավ։
Թերևս այն պատճառով, որ պստիկ մնաց, կամ անոր հա֊ մար, որ համարեց, թե այդ դրոշակի ներկայությունը կծած¬ 472