Այս էջը սրբագրված է

րարելե հետո, որ տաքսի մը վերցնեն և երթան «Հոտել դը լա փոստը»։

—Թանկ չէ, և այնտեղ հանգիստ կըլլաք,— ըսավ անցորդը։

Անոնք երեքը լուռ սպասեցին քարափին վրա։ Քիչ հետո, երբ անցնող տաքսի մը կեցուցին, Բարպան իր ծանր լռությունը խզեց և ըսավ Միհրանին.

—Մեյ մը գրպանդ նայե. ան մեկն ալ դրամդ գողցած չըլլա…

Միհրանը ձեռքովը շոշափեց գրպանը և մրմնջեց.

– Ո՛չ, Բարպա, քովս Է…

                                *
                             *     *

Անոնք քանի մը օր մնացին Մարսիլիա, առանց որևէ անհրաժեշտության, և այդ օրերու ընթացքին, միջերկրական այդ Գեղեցիկ քաղաքին մեջ անոնք զմայլանքով և շլացումով վայելեցին եվրոպական մեծ քաղաքի մը գրավիչ կյանքը։ Ամեն ինչ հրապուրիչ և գեղեցիկ էր իրենց համար։ Շնորհիվ անծանոթ անցորդի տված տեղեկության, անոնք տեղավորված էին քաղաքին կեդրոնը, Կանըբիեռեն ոչ֊հեռու հանգստավետ և մաքուր հյուրանոց մը, ուր վերցուցեր էին երեք մեծ պատուհաններով լուսավորված սենյակ մը. այնտեղ զույգ մը մահճակալներ կային, իսկ Միհրանին համար գրեր էին ծալվող երրորդ մահճակալ մը։

Առավոտյան կանուխ, արևի լույսով ողողված, կելլեին անկողինեն։ Վիկտորյան կհարդարեր սենյակը և ներքին հրճվանք կզգար, երթ մուճակներովը կսահեր հղկուն պարկետին վրա, որը հյուրանոցի ծառան կփայլեցներ ամեն օր:

—Մաքրության ըսելիք չկա,— կըսեր Վիկտորյան, որ ստացեր Էր իր հին օրերուն հանգիստ դեմքը, և որուն հոգին լեցվեր Էր լավատեսությամբ։

Բարպայի կարգադրությամբ, ամեն առավոտ նախաճաշիկր կխնդրեին հյուրանոցեն. անիկա Միհրանին հետ հաշիվ մը ըրեր Էր և գիտեր, որ իրենց մոտ եղած դրամը լայնորեն կբավեր Փարիզ հասնելու համար։ Անիկա չէր սիրեր