Այս էջը սրբագրված է

կությամբ կդիտեր փողոցներու անցուդարձը, տրամվայներ րու և տաքսիներու անընդհատ երթևեկը , անցորդներու կար- գապահությունը, խանութներու մեջ եղող առատութ յունր և հարստությունը, մանավանդ գիշերները , երթ այդ թոլորը ողողված կըլլար էլեկտրական լույսերով, և մթնոլորտը տո- գորված հարավային ֆրանսիացիներու հատուկ աղմկալի ցնծություններով։

—Այս երկրին մարդիկը դերդ չունին, Միհրա՚ն,— կը֊

սեր ան։

Երբ Բարպան կանցներ ծաղկավաճառներու առաջքեն,

որոնց ցուցադրությունը կներկայացներ ամեն եղանակներու ծաղիկներ, կամ երթ ան կանգ կառներ զանազան տեսակի ոստրեներ ծախող թացօդյա վաճառողներու առաջ, կդիտեր այնտեղ կանգ առնող գիրուկ այտերով մարդոց դեմքերը, ուրախ թացա կանչություններր, անձնական հրճվանք կզգար և սրտի խորքեն կխոսեր.

—Երկնային դրախտը այստեղ է եղեր, մենք ալ կկար¬

ծեինք, որ «այնտեղ» կապրեինք։

Իր հին օրերու ամենափայլուն հիշողություններն անգամ

կնսեմանային Բարպյայի կրած նոր տպավորություններու առաջ։ Անիկա ցավով կմտածեր իր այնտեղ թողած ընկեր- ներուն և մանավանդ, Ղուկասին վրա և կմտածեր քիչ մը դինջնալե ետքը նամակ գրել և ամենքը, ամենքը հրավիրել, որ գան վայելեն այս կյանքը։

Բարպան անմիջապես անդրադարձեր էր, որ ո՛ չ ինքր

կհասկնար տեղացիներու խոսած ֆրանսերենը , ոչ ալ տեղա ֊ ցիները կհասկնային իր ըսած խոսքերը, թայց այդ բոլորը զվարճություն կպատճառեր իրեն և ոչ թե տհաճություն. բա֊ րեբախտաբար, Միհրանր միշտ իրեն հետ էր, թայց չա¬ րաճճի հեգնանքով կմտաբերեր Վիկտորյայի վիճակը, երբ տեղ մը տեղավորվելե հետո, անիկա հարկադրվեր երթալ գնումներ ընել, մարդոց հետ խոսիլ…

 —Այստեղ սակարկություն ըսված բանը չի կա,— ըսավ

ան իրիկուն մը Վիկտորյային,— ապրանքները դրված են, գիներն ալ վրան. որը որ կհավնիս, կառնես… Իր մեջ հաստատվեր էր նաև այն գաղափարը, որ« աս