Այս էջը սրբագրված է

երկրի մեջ» ամենքն ալ այնքան քաղաքավար և սիրալիր էին, որ Հոդ որ րնելիք բան չի կար։ Երբ ոստիկանի մր կամ անցորդի մը փողոց մը կհարցնեին, անոնք նախ կբարևեին և հետո մանրամասն տեղեկություններ կուտային:

Պատրաստ են գործերնին֊բաներնին ձգելու, հետդ գալու, որ ճամփան չի կորսնցնես,— կըսեր Բարպան։ Անիկա ամբողջ երկիրը կպատկերացներ ինչպես անսահման սալոն մը, որուն մեջ մարգոց գլխավոր հոգն Է իրար հետ լինել սիրալիր ու քաղաքավար, և անիկա երազելով կմտածեր Փարիզի մասին։ Եթե Մարսիլիան այդպես Էր, Փարիզը ինչ պիտի ըլլար… Իրիկուն մը Բարպան՝ իր տպավորությունները ամփոփելով, ըսավ Միհրանին։

—ճիշտը ըսելով, ասքանը չէի հուսար։

Կարծես հրաշքով, Բարպայի վերքերը զարմանվեր էին, հոգիի խոցերը ինկեր էին• օրվա ամեն ժամուն, ամեն առիթի իր տեսած և լսած բաները հարատև հրճվանք կպատճառեին իրեն. կարծես թե մշտատև տոնի մեջ էր և հետզհետե ավելի անհամ բեր էր հանդիսատեսի այդ դիրքեն դուրս ելլելու և ինքն ալ գործոն կերպով մասնակցելու այդ կյանքին։

Մարսիլիա հասնելուն երրորդ օրը, երբ առավոտյան պտույտեն հետո հյուրանոց վերադարձան՝ Վիկտորյան առնելու և միասին ճաշարան երթալու համար, Բարպան մտավ առաջին հարկի վրա գտնվող հյուրասենյակը՝ սպասելու համար։ Միհրանր վերելակով բարձրացեր էր արդեն։ Այնտեղ Բարպան կթղթատեր «Իլյուստրացիոնի» նոր թիվը, երբ ականջին հասան հայերեն խոսքեր։ Երկու տարեց մարդիկ, որ նույնպես մարդու մը կսպասեին, ոգևորությամբ կխոսեին զարմանալի նյութի մը մասին։

—Այո՛,— կըսեր անոնցմե մեկը,— քշեր են բոլոր դիրքերեն…

-ՈՒրեմն ։

֊ Հայաստանը դարձեր է խորհրդային… երկրի պրոլետարիատը հաղթական է…

Նիհար երիտասարդ մը մտավ սրահ. երկու հայերը հարցանքով գացին դեպի ան։

—Բարև, բարև, ընկերնե՛ր,— կըսեր այդ երիտասար֊