Այս էջը սրբագրված է

և աշխասւիլր կարծես խաղ մրն էր։ Ինչքան պիտի ուզեր իր Թաթավլայի ՀարևանուՀիներուն պատմել այս ՀրաշալիքՆերու մասին։ Բայց խնդիրը այն Էր, որ մինչև իրենց աչքերով չտեսնեին, չէին Հավատար:

—Ես ալ ըլլայի, չէի հավատար,— կրսեր ինքնիրեն Վիկտորյան։

Վիկտորյան շատ լավ գիտեր, որ Կ. Պոլսո մեջ ալ վյուքելայի և Հարուստներուն տուները կային ամեն տեսակ հարմարություններ։ Բայց կմտածեր, որ այստեղ, Ֆրանսիայի մեջ, ամեն կարգի մարդիկը, նույնիսկ իրենց պես մարզիկը, կվայելեին այդ հարմարությունները։

Անոնք գտեր էին, կողմնակի նեղ փողոցի մը մեջ, իրենց քսակին հարմարող ճաշարան մը, ուր երեքնին տասնեն տասնհինգ ֆրանկով կճաշեին։ Վիկտորյան իր բոլոր Հնարամտությունը կգործադրեր աժանագին բաներ ուտելու, որպեսզի Միհրանը և Բարպան այդ գիներով կուշտուկուռ ուտեն։ Ճաշարանը կհաճախեին համեստ դիրքի վրա եղող պաշտոնյաներ, և այնտեղ կուգային նաև հայեր։ Բարպան և Միհրանը՝ կլանված նոր քաղաքը տեսնելու իրենց հետաքրքրության մեջ, ուշադրություն չէին ըներ հայերուն, նույնիսկ կզգուշանային իրենց Հայ ըլլալը հայտնելու և հունարեն կխոսեին իրարու հետ, որպեսզի որևէ կերպով իրենց ազատությունը չի վտանգեն. բայց այդ օրը, երբ հայեր եկան և տեղավորվեցան իրենց ետևի սեղանը, ականջ դրին անոնց խոսակցության։ Անոնք չորս Հոգի Էին, մաշած Հագուստներով և բանվորի ձեռքերով, բայց կխոսակցեին գրական մաքուր բարբառով։

—Է՛հ, վերջապես,— ըսավ անոնցմե մեկը,— Ռուսաստանի պրոլետարիատի օգնությամբ մեր երկրի պրոլետարիատը…

—Պրոլետարիատ ի՞նչ ըսել Է, Միհրան,— հարցուց Բարպան, որ այդ բառը քանի մը անգամ լսեր Էր։

—Ինչպե՞ս քեզ բացատրեմ, Բարպա՛,— ըսավ Միհրանը ցած ձայնով և շարունակելով ուշադրությունը կեդրոնացնել հարևան սեղանի շուրջը եղած խոսակցության պրոլետար կըսեն ան մարդոց, որ ոչինչ չունին և վարձքի