Այս էջը սրբագրված է

—Ուրեմն անգո՞րծ մնացիք,– հարցուց Միհրանը։

—Գործ շատ կա,— ըսավ հայ բանվորներեն մեկը,-

բայց ամբոշի չենք երթար կոր, որովհետև սենդիկան բա¬ նակցության մեջ է մեզ համար, պետք է, որ մեզի կրկին նույն տեղը ընդունին աշխատանքի։

 —Հապա եթե չընդունի՞ն— հարցուց Բարպան, վերին

աստիճանի հետաքրքրված…

 —Ֆրանսացի բանվորները կրկին գործադուլ կհայտա¬

րարեն,— ըսավ խոսակիցը բացարձակ վստահությամբ։

 Այդ միջոցին ճաշարանը խճողվեցավ նոր հաճախորդնե¬

րով. Միհրանը վճարեց իրենց ճաշը, նույնը ըրին իրենց հա¬ րևան սեղանը գրավողները և միասին դուրս ելան։

 —Տեղ մը երթանք, քիչ մը խոսինք,— ըսավ Բարպան։

Անցան «Հոտել դը լա փոստի» առաջքեն, ուր Վիկտորյան բաժնվեցավ իրենցմե. հետո գացին ծովեզերք՝ Կանըբիեռի վրա, իրենց ընկերացող հայ բանվորներու ծանոթ մեկ սըր՝– ճարանը։ Ապակեպատ պատշգամբը խճողված էր ամեն կարգի հա¬ ճախորդներով. Բարպաչի խումբը կանցներ աղմկալի սե– ղաններուն առաջքեն, և երբեմն ծանոթներ կկեցնեին հայ բանվորները և կխոսեին անոնց հետ։ Հայ, հույն և ֆրան- սիացի աշխատավորները, որ իրարու հետ նստած, կհետա֊ քրքրվեին հայ բանվորներու գործի ընթացքով. ոմանք ալ տեղեկություններ կուտային այդ ընթացքի մասին։ Վերջա֊ պես անոնք տեղավորվեցան սեղանի մը շուրջը, որը գրա¬ վողները խումբով մեկնեցան։ Մյուս հաճախորդներն ալ մեծ մասով մեկնեցան քանի մը րոպեներու տարբերութչամբ. մնացին ցանցառ թվով մարդիկ, և իրենց մոտ սեղանի մը առաջ սպիտակահեր, դեմքը ածիլված ծերունի մը, գլուխը ծածկած բասկյան բերետով, որ նստած էր կռնակը դարձու֊ ցած սեղանին և երկու սրունքներուն մեջ բռնած էր հաստ գավազան մը։ Բարպան նշմարեց, որ հայ բանվորները ժըպ– տալով և բարեկամաբար բարևեցին ծերունին։

—Այստեղ գարեջուր կա՞,— հարցուց Բարպան։
—Ինչքան որ ուզես,— ըսավ անգործ բանվորներեն մե–

կը, որուն անունը Սեղբոս էր։

31 Բարպա Խաչիկ